18.1 C
Yerevan
19 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 18.05.2023
Գլխավոր » Ի տարբերություն Հայաստանի՝ Ճապոնիայում կատակի հեղինակները ներողություն են խնդրել
Քաղաքականություն

Ի տարբերություն Հայաստանի՝ Ճապոնիայում կատակի հեղինակները ներողություն են խնդրել

Ճապոնական կատակերգական «A Masso» դուետի անդամները ներողություն են խնդրել թենիսիստուհի Նաոմի Օսակայից իրենց մի կատակի համար: Մասնավորապես, նրանք ասել էին, որ թենիսիստուհին «չափազանց արևհարված» տեսք ունի, և որ նրան «անհրաժեշտ է սպիտակեցնող հեղուկ»: Երևի կատակերգուները ներողություն չէին խնդրի, եթե այդ կատակից հետո սոցիալական ցանցերում իրենց հասցեին չբարձրանար վրդովմունքի փոթորիկ: Ընդ որում, շատերը դուետին մեղադրում էին ռասիստական արտահայտություն անելու մեջ:

Կատակերգուներից մեկը՝ Աի Մուրակամին, մասնավորապես ասել էր. «Մենք պետք է ավելի շատ ուշադրություն դարձնենք մեր հայտարարություններին, և, նախքան դրանք անելը, մտածենք, որ կարող ենք վիրավորել շատերին»: «Այլևս նման բան չի կրկնվի»,-ասվում է դուետի հայտարարության մեջ: Ինչպես ներկայացնում է «Regnum»-ը, Նաոմի Օսակայի հայրը Հայիթիի բնիկներից է, իսկ մայրը ճապոնուհի է: Ներկա պահին մարզուհին, հաղթելով Ավստրալիայի Բաց մրցաշարում և Օսակայի մրցաշարում, կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) վարկանիշում զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը:

Այս միջադեպը հիշեցնում է մի քանի ամիս առաջ հեռուստաընկերություններից մեկի «Woman’s club» հաղորդաշարի մի գռեհիկ կատակ, որի արդյունքում անհարմար վիճակում էր հայտնվել ծանրանարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը:

Ի տարբերություն Ճապոնիայի, Հայաստանում սոցիալական ցանցերն ու հասարակությունը լռեցին, ուստի հազիվ թե հաղորդման կազմակերպիչենրը ներողություն խնդրեն ոչ կոռեկտ արտահայտությունների ու շարժումների համար, իսկ հայաստանյան եթերում այդ որակի հաղորդումները սովքորական են դարձել:

Բեռնում.....