26.1 C
Yerevan
1 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 31.05.2023
Գլխավոր » Աննա Դանիբեկյանին հետապնդող երկու անձանց կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան
Իրավունք

Աննա Դանիբեկյանին հետապնդող երկու անձանց կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանների քննչական բաժնում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել երկու անձի: Միջնորդություն է ներկայացվել դատարան նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին, ժամը 20:15-ի սահմաններում, Ռոբերտ Քոչարյանի որոշ աջակիցներ տեսախցիկով հետապնդել էին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին՝ անհարկի հարցուպատասխանի միջոցով փորձելով հոգեբանական ճնշման ենթարկել, վիրավորել և նսեմացնել դատավորի անձը:

ՀՀ Քննչական կոմիտեն վարույթ էր ընդունել դատավոր Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Բերման էին ենթարկվել1993 թվականին ծնված Նարեկ Մութաֆյանը և 1991 թվականին ծնված Սարգիս Օհանջանյանը:

Բեռնում.....