13.1 C
Yerevan
13 Սեպտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 12.09.2023
Գլխավոր » ԱՄՆ-ի շուկայում մսի դեֆիցիտ է նկատվում. Bloomberg
Աշխարհ

ԱՄՆ-ի շուկայում մսի դեֆիցիտ է նկատվում. Bloomberg

ԱՄՆ-ի սովորական խանութներում նկատվում է մսի պակաս:

Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով «Bloomberg»-ին: Հակառակ պատկերն է այն խնութներում, որտեղից մթերք գնել կարող են իրենց թույլ տալ հիմնականում բարձր եկամուտ ունեցողները:

Շատ սպառողներ կանգնել են աշխատատեղերի կորստի ու եկամուտների նվազման խնդրի առջև, ինչն ազդեցություն է թողնում ընտրության վրա՝ ավելի թանկ գնով գնել միս, թե՞ սահմանափակվել առանց դրա: «Bloomberg»-ը նշում է, որ մսի գներն ապրիլի սկզբից սկսած բարձրանում են: Նշվում է, որ համավարակի հետևանքով ԱՄՆ-ում ընդգծվել է սոցիալ-տնտեսական անհավասարակշռություն, վարակն ավելի շատ ազդեցություն է թողել քիչ եկամուտ ունեցողների վրա:

ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը տեղեկացրել է, որ մսի արտադրության ոլորտում մի քանի հազար աշխատակիցներ վարակվել են կորոնավիրուսով: Պատճառներից մեկն այն է, որ այս ոլորտում աշխատողների համար դժվար է պահպանել սոցիալական հեռավորությունը:

ԱՄՆ-ում միս արտադրող ընկերությունները նախազգուշացրել էին, որ շուկայում կարող է լինել մսի դեֆիցիտ: Կորոնավիրուսը հանգեցրել է մի քանի խոշոր ընկերությունների փակման:

Նմանատիպ Հոդվածներ

Ջո Բայդենը հայտարարել է ամբողջ աշխարհում ժողովրդավարության ամրապնդման ոլորտում գրանցված հաջողությունների մասին. իրավապաշտպանները համաձայն չեն նրա հետ

Սերինե

ԱՄՆ-ն և Նորվեգիան դարձել են ԵՄ երկրներին նավթի և բնական գազի հիմնական մատակարարները՝ փոխարինելով Ռուսաստանին. Եվրոստատ

Սերինե

ԱՄՆ-ը ավիահարվածներ է հասցրել Սիրիայում՝ ի պատասխան իրանական ԱԹՍ-ի հարձակման, իսկ նախօրեին Սիրիայում ավիահարվածներ էր հասցրել նաև Իսրայելը

Սերինե
Բեռնում.....