29.1 C
Yerevan
2 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 01.06.2023
Գլխավոր » Ազատ տնտեսական գոտու համաձայնագիրը նոր հնարավորություն ու պայմաններ կստեղծի բիզնեսի համար․ Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն

Ազատ տնտեսական գոտու համաձայնագիրը նոր հնարավորություն ու պայմաններ կստեղծի բիզնեսի համար․ Նիկոլ Փաշինյան

Այս տարվա ընթացքում մեր բարձրաստիճան շփումները և անշուշտ Սինգապուրի վարչապետի ընթացիկ այցը Հայաստան որակական նոր մակարդակի են բարձրացնում մեր երկկողմ հարաբերությունները։ Այս մասին այսօր ասաց ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սինգապուրի վարչապետ  Լի Սյեն Լունի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա նշեց, որ ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի երևանյան նիստի շրջանակներում Սինգապուրի հետ եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունները կստորագրեն համապարփակ տնտեսական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր և ազատ առևտրի մասին համաձայնագիր։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշեց, որ ուրախությամբ է  արձանագրում,  որ իր այցի ընթացքում Սինգապուրի հետ կնքված մշակույթի և արվեստի բնագավառներում համագործակցության մասին հուշագիրն արդեն կոնկրետ արդյունքներ է տալիս:

Վարչապետը տեղեկացրեց, որ հաջորդ տարի նախատեսվում է Սինգապուրում կազմակերպել Հայաստանի օրեր, որոնք կնշանավորվեն մի շարք մշակութային միջոցառումներով։

«Վստահ եմ, որ դա  կնպաստի ինչպես մեր բարեկամ ժողովուրդների փոխճանաչելիության բարձրացմանը, մարդկային շփումների խրախուսմանը, այնպես էլ զբոսաշրջության և տնտեսական գործունեության ակտիվացմանը։ Այս համատեքստում խորհրդանշական է, որ գալիք տարի նշվելու է Սինգապուրի հայկական եկեղեցու 185 ամյակը։ Երախտապարտ ենք, որ հայկական, նյութական և հոգևոր ժառանգությունը Սինգապուրում հիշում են և պահպանում՝ ամենայն հոգատարությամբ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Լուսանկարները՝ Photolure.am

Սինգապուրի վարչապետն էլ իր խոսքում նշեց, որ իր համար մեծ պատիվ է Հայաստան այցելել:

«Ձեր երկրի փորձը և հմայքը, որի մասին շատ էի լսել,  ուզեցի անձամբ զգալ: Ես շատ ուրախ եմ, որ այստեղ եմ՝ փոխադարձելու նրա այցը Սինգապուր։  Մեր երկրները ջերմ կապեր ունեն, որոնց արմատները 19-րդ դարից են սկիզբ առնում։ Փոքրիկ, բայց աշխույժ հայկական համայնք կա Սինգապուրում, որը նշանակալի մասնակցություն է ունեցել մեր հասարակության կյանքի մեջ։ Հայկական փողոց կա, հայկական եկեղեցի մոտակայքում, որը մեր ամենահին եկեղեցին է Սինգապուրում։  Անգամ մեր ազգային ծաղիկը Սինգապուրում ծնված հայազգի մարդու կողմից է աճեցվել»,-ասաց Սինգապուրի վարչապետը։

Վերջինս նաև նշեց, որ Հայաստանը համախոհ և կարևոր երկիր է  Սինգապուրի համար ԵԱՏՄ-ում։ Նրա խոսքով առաջին հայացքից մեր երկու պետությունները  շատ տարբեր են, աշխարհագրական մեծ հեռավորության վրա են, մեկը կղզի պետություն է, մեկն էլ՝ դեպի ծով ելք չունի, երկուսն էլ տարբեր ճանապարհներով են գնացել դեպի անկախություն։

«Բայց մեր միջև ընդհանրություններ ունենք, որպես փոքրիկ պետություններ, որոնք ձգտում են՝ որպես դարպաս ծառայել մեր տարածաշրջաններում, երկուսս էլ կարևորում ենք ազատ ր բաց առևտուրը, երկուսս էլ կարևորում  ենք բազմակողմ միջազգային համակարգը և երկուսս էլ կրում ենք իրավունքի գերիշխանության արժեքները՝ միջազգային հարթակներում»,- ասաց Սինգապուրի վարչապետը։

Սինգապուրցի լրագրողը երկու երկրների վարչապետներին հարցրեց, որ երկու երկրներն էլ փոքր են՝ շրջապատված մեծ հարևաններով և աշխարհագրական առումով հեռու են իրարից, ինչպե՞ս կարող է Սինգապուրն օգտվել  համագործակցել Հայաստանի հետ և հակառակը։

Առաջինը պատասխանեց Սինգապուրի վարչապետը՝ նշելով, որ որպես փոքր պետություններ՝ իրենք խորը շահ ունեն, որպեսզի լավագույնս համագործակցել միմյանց հետ։

 Նրա խոսքով հարաբերությունների զարգացման ներուժը միշտ կա և հիշեցրեց, որ իրենք  Նիկոլ Փաշինյանի հետ ստորագրել են  հուշագրեր՝ երկու երկրների միջև

Իսկ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իր կարծիքով նման այցերի արդյունքում Հայաստանն ու Սինգապուրն արդեն մոտեցել են իրար և սա շատ լավ հենք է ստեղծում։ «Մանավանդ  տուրիզմի տեսանկետից, որովհետև ինչքան երկիրը հեռու է  այնքան հետաքրքիր տուրիստի համար և նոր զգացողություններ և նոր տեսադաշտ է բացում տուրիստի համար։

«Ես օրինակ՝  կցանկանամ, որ  հնարավորինս ՀՀ  մեծ թվով քաղաքացիներ լինեն Սինգապուրում, տեսնեն Սինգապուրը, զգան Սինգապուրը և կցանկանամ, որ ավելի մեծ թվով Սինգապուրի  քաղաքացիններ լինեն Հայաստանում, տեսնեն մեր երկիրը, զգան մեր երկիրը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Ի հավելումն նա նշեց, որ հավատում է, որ փոխադարձ ջանքերով կկարողանան կրճատել այն հեռավորությունը, որը կա Հայաստանի և Սինգապուրի միջև։

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ կտա Հայաստանին ազատ տնտեսական գոտու ստեղծումը ԵԱՏՄ-ում Սինգապուրի հետ հարաբերություններում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ համաձայնագիրը հենց դրա մասին է, որ այդ համաձայնագիրը նոր հնարավորություն ու պայմաններ է ստեղծում բիզնեսի համար։

Իսկ Սինգապուրի վարչապետն ասաց, որ ազատ առևտրի  համաձանագիրը ԵԱՏՄ-ի հետ էական արդյունք է և երկու ամիս առաջ վարչապետի այցը Սինգապուր  էականորեն նպաստեց այդ արդյունքներին։  

Բեռնում.....