12.1 C
Yerevan
16 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 14.05.2023
Գլխավոր » Դատարանը բավարարել է Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը․ ՔԿ
Իրավունք

Դատարանը բավարարել է Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ դատարանը բավարարել է Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին, ժամը 20:15-ի սահմաններում, Ռոբերտ Քոչարյանի որոշ աջակիցներ տեսախցիկով հետապնդել էին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին՝ անհարկի հարցուպատասխանի միջոցով փորձելով հոգեբանական ճնշման ենթարկել, վիրավորել և նսեմացնել դատավորի անձը:

ՀՀ Քննչական կոմիտեն վարույթ էր ընդունել դատավոր Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Բերման էին ենթարկվել1993 թվականին ծնված Նարեկ Մութաֆյանը և 1991 թվականին ծնված Սարգիս Օհանջանյանը:

Բեռնում.....