Դանդաղ որոշումների ընդունումը սպանում է ԵԱՏՄ տարանցիկ ներուժը. Տիգրան ՍարգսյանԴանդաղ որոշումների ընդունումը սպանում է ԵԱՏՄ տարանցիկ ներուժը. Տիգրան ՍարգսյանYouTube https://youtu.be/s1b2703AMwA
Gepostet von 24News.am am Montag, 30. September 2019
«Ինձ թվում է, որ ԵԱՏՄ-ում հասունացել է քննարկելու մի բան, թե ինչո՞ւ ենք մենք այդքան երկար փոքր բաները երբեմն տարիներով քննարկում, թեև բոլորիս ընկալումն էլ մեկն է, որ մի բան պետք է անել և քանի դեռ մենք որոշում ենք կայացնում աշխարհն արդեն ուրիշ է դառնում, և անգամ այն որոշումները, որ մենք պատրաստել ենք, դրանք պարզվում է արդեն հնացել են»,- այդ մասին այսօր «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Նա նշեց, որ երբ իրենք պատրաստվում էինք այս ֆորումին, ինքը նայում էր, թե այս պլանում ինչ է կատարվում աշխարհում և տեսել է, որ Կենտրոնական Ասիայի երկրները՝ Ասիական բանկի հովանավորությամբ բավականաին առաջ են գնացել տրանզիտային համակարգի ստեղծման ուղղությամբ։
Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ դա համակարգային ծրագիր է, որը նրանք վերանայել են մեկ անգամ։ «Նրանք Ուզբեկստանում մեկ անգամ հավաքվել են և քննարկել, թե ինչ պետք է անել, որպեսզի բարձրացնեն հենց տրանպորտային հոսքերի ծավալները և գումարած արագությունը։ Եվ այն ինչ մենք անում ենք, այս փաստաթղթում մանրամասնորեն, դետալներով շարադրված է, թե ինչ պետք է անել։ Չնայած դրան, որ մենք ճիշտ ենք հասկանում, ԵԱՏՄ-ի միջոցով ապրանքաշրջանառությունը գլոբալ իմաստով չի մեծանում։
Խնդիրն իմ կարծիքով որոշումների կայացման արագության մեջ, մենք որոշումները կայացնում ենք շատ երկար և շատ դանդաղ։ Եվ նույնը տեղի ունեցավ մեր միության պայմանագրի հետ։ Մենք այն ընդունեցինք, իրականացրեցինք և պարզվեց, որ միության պայմանագրում ոչինչ չկա թվային ծանուցման մասին։ Եվ մենք անմիջապես վազեցինք մեր նախագահների մոտ և ասեցինք, գիտեք առանց թվային ծանուցման ոչ մի միություն էլ չի լինի, այն ուղղակի կոչնչանա»,- ասաց Տիգրան Սարգսյանը։
Նրա խոսքով, եթե ժամանակակից աշխարհում չկարողանան ռեալիզացնել իրենց միության կոնցեպցիան, ապա անհեռանկար ուղղություն է։ Նա նաև ասաց, որ նախագահներն իրենց լսել են, իրենք նորից օպերատիվորեն ընդունեցին Եվրասիական միության թվային ծանուցումը, չնայած նրան, որ առաջին փուլում իրենց որոշ գործընկերներ զարմացել էին և դեմ էին՝ նշելով, որ մենք միանգամից ուզում եք նոր լիազորություններ, թեև տրված են բազմաթիվ լիազորություններ և դեռ ոչինչ չի արվել։
Տիգրան Սարգսյանը նաև նշեց, որ աշխարհը գտնվում է մի իրավիճակում, երբ գնում է ակտիվ որոնում, ինչպես արագ կայացնել որոշումներ և իրականացնել: «Սա մարտահրավեր է մեր միության համար, արագություն որոշումների ընդունման համար։ Այդ թվում՝ մեր տրանզիտային պոտենցիալի իրականացման ոլորտում։ Դա նշանակումէ ինտերգրացիայի խորացում, որպեսզի բոլոր ազգային օրգաններն ունենա լիազորություններ՝ որոշումներ կայացնելու համար»,- ասաց Տիգրան Սարգսյանը։ Խոսելով նաև մաքսային օրենսգրքի մասին՝ Տիգրան Սարգսյանն ասաց, որ դրա ստեղծումով հրաշալի բան արեցին և կարողացան լսել բիզնեսին:
