30.1 C
Yerevan
4 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 03.06.2023
Գլխավոր » Տավուշ գյուղից դեպի Ներքին Կարմիրաղբյուր 5,2կմ երկարությամբ ավտոճանապարհին կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ
Քաղաքականություն

Տավուշ գյուղից դեպի Ներքին Կարմիրաղբյուր 5,2կմ երկարությամբ ավտոճանապարհին կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ

Պետական բյուջեի ֆինանսավորմամբ «Տավուշի ՃՇՇ» ՓԲ ընկերությունը օգոստոսի 20-ից մեկնարկել է Տավուշի մարզի, Տավուշ գյուղից դեպի Ներքին Կարմիրաղբյուր 5.2կմ երկարության ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները:

Հիմնանորոգման աշխատանքների շրջանակներում իրականացվում են հողային աշխատանքներ, տեղադրվում են 520 գծամետր ջրահեռացման համակարգերի (վաքերի), 410 գծամետր բազալտե եզրաքարերի, նոր մայթերի և ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներ: Ինչպես նաև նախատեսված է իրականացնել կողնակների լրացման և հարթեցման, ազդանշանային սյուների, 40 ավտոճանապարհային նշանների տեղադրման և ճանապարհային ծածկի գծանշման աշխատանքներ:

Աշխատանքների իրականացման ընթացքում տեղադրված են ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովող նշաններ: Անհարմարությունների համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում  պահպանել երթևեկության կանոնները:

Բեռնում.....