7 C
Yerevan
4 Մարտի, 2021
135785.6 By Google Analytics 03.03.2021
Գլխավոր » Իշխանությունների տակտիկան՝ անցյալի իշխանության նկատմամբ, սխալ է ու ոչնչով չարդարացված․ Լևոն Շիրինյան
Հարցազրույցներ

Իշխանությունների տակտիկան՝ անցյալի իշխանության նկատմամբ, սխալ է ու ոչնչով չարդարացված․ Լևոն Շիրինյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Իշխանությունների տակտիկան՝ անցյալի իշխանության նկատմամբ, սխալ է ու ոչնչով չարդարացված։ NewArmenia.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրiնյանն՝ անդրադառնալով հարցին՝ արդարացված է այն, որ իշխանությունները չեն պատասխանում Սերժ Սարգսյանի փասա Միքայել Մինասյանի մեղադրանքներին։ Նա նկատեց, որ այսօր իշխանությունները լուրջ չեն վերաբերում տեղեկատվական պատերազմին։

«Ակնհայտ երևում է, որ իրենք տեղեկատվական մենամարտին նշանակություն չեն տալիս, բայց դա ազգային մտածելակերպի վրա ազդում է, նաև քաղաքացիների մոտ որոշակի հուսահատություն է առաջացնում, ինչն անթույլատրելի է։ Պետք է պատասխանեն ու պիտի նաև բերման ենթարկեն։ Ի՞նչ է նշանակում, որ ինչ-որ մեկը, որը մեղադրվում է ծանրագույն հանցագործությունների մեջ, իր համար տարբեր տեղերից խոսի, նա հատկապես մեղադրվում է ժողովրդի կողմից, որովհետև գիտենք, որ Սերժ Սարգսյանի գործիքն է եղել, ինչու չեն գտնում ու բերում» ,- ասաց Լևոն Շիրինյանը։

Քաղաքագետի գնահատմամբ՝ ներկայիս իշխանությունը պարտավոր է նախկին իշխանությունների տեղեկատվական հոսքերի դեմն առնել, ավելին՝ գործող իշխանությունը տեղեկատվական պատերազմներում պետք է նախահարձակ լինի։ Շիրինյանը հիշեցրեց, որ պատմության մեջ եղել են ժողովրդի սերը վայելող առաջնորդներ, որոնք ուշադրություն չեն դարձրել տեղակետվական պատերազմին, ինչն էլ նրանց համար կործանարար է եղել։

«1953 թ․ -ին Մուհամմադ Մուսադեղին կառավարությունը, երբ տապալվեց Իրանում, նույն խնդիրն էր։ Նա ազնվագույն անձնավորություն էր, որ ցանկանում էր Իրանը հանել Բրիտանական ազդեցությունից, բայց շատ բաներ սխալ արեց, նա այդ տեղեկատվության լուրերին բանի տեղ չէր դնում։ Նույն արեց Չիլիում Սալվադոր Ալյենդեն, քանի որ նա էլ բանի տեղ չէր դնում՝ մտածելով, որ ժողովուրդը գիտի, բայց ժողովուրդը շատ բան չգիտի, քանի որ մշակման տակ է՝ մանավանդ մեր ժողովուրդը։ 1920 թ․-ի աշնանը՝ սեպտեմբերից մինչև ՀՀ-ն՝  ռուսական զորքի կողմից օկուպացնելը, բանակը մշակել էին ու բանակը չկռվեց։ Այդ խանջյանները և այլն՝ որպես կոնմունիստներ, թուրքերին օգնեցին ՀՀ օկուպացնել։ Սրանք էլ՝ նախկինները, նույն բան են անում՝ Լավրովին են օգնության կանչում, բայց Լավրովն օտար իշխանություն է, որը մեր շահը չի պահում։ Ասում են՝ Մինասյանը Հասրաթյանի թոռն է, այսինքն՝ իսկական բոլշևիզմի ծնունդ, իսկական կոմունիստի ծնուդն»  ,- ընդգծեց Լևոն Շիրինյանը։

Լևոն Շիրինյանն անգամ չի ցանկանում պատկերացնել, թե ինչ տեղի կյունենա, եթե հեղափոխությունը պարտվի։ Նրա խոսքով՝ որևէ մեկն  իրավունք չունի խաղալ հեղափոխության ճակատագրի հետ, քանի որ երկիրը, եթե ուզի էլ, միևնույն է, հետ նահանջի ռեսուրս չունի։ Դիտարկմանը, որ իշխանությունը հայտարարում է, որ Միքայել Մինասյանի խոսքը չունի այն քաղաքական կշիռը, որին պետք է հակադարձել, Շիրինյանն արձագանքեց՝ ևս մեկ անգամ վերահաստատելով, որ մոտեցումը սխալ է։

«Իհարկե, վարչապետը չպետք է պատասխանի, ավելին՝ վարչապետն ինչքան քիչ պատասխանի այնքան լավ, որովհետև այդ ինստիտուտն այն է, որ ամեն ինչին չպետք է արձագանքի։ Բայց պետությունը պետք է տեղեկատվական անվտանգության ծառայություն ունան, որոնք պետք է պատասխանեն։ Քաղաքացին ամեն օր լսում ու լսում է նրանց թեզերը։ Քաղաքական կշիռ չունեին, բայց ունեցան, չէ որ հեղափոխությունից հետո 2-3 ամիս պապանձվել էին, չկային, գետնի տակ էին անցել, սակայն կամաց- կամաց անցել են հակագրոհի։ Տեղեկատվական իրականությունն անվտանգության բաղադրիչ է, մարդիկ մշակվում են։ Դրանք կոչվում են մեմեր, որոնք հատուկ ուղղորդվող գաղափարներ են։ Հայկական խոսք կա՝ կաթիլը քար է ծակում»  ,- հավելեց քաղաքագետը։

Շիրինյան անդրադարձավ նաև Միքայել Մինասյանի տեսաուղերձներին՝ շեշտելով․ «Տպավորություն է, որ բունկերից են, այլ ոչ թե խոհանոցից։ Հիտլերի նման է, որ բունկերից էր կառավարում ու կոչվում էր գայլերի որջ։ Սրանք էլ խումբ են՝ փեսա, աներ, բարեկամ, որոնց միակ խնդիրը ՀՀ իշխանությունների, ՀՀ-ի վարկանիշը գցելն է։ Փոխանակ պատասխանեն, թե իրենց հարստությունը որտեղից են կուտակել, այլ բաներ են խոսում, հարց ես տալիս իրենց հարստութունից ու նրանք միայն ձկան նման բերանը բացում  ու փակում են»  ։

Նմանատիպ Հոդվածներ

Անկախությունը կյանքից ավելի պիտի դիտարկենք․ Լևոն Շիրինյան (տեսանյութ)

Սերինե

Նիկոլ Փաշինյանն ինքնիշխան պետության ղեկավար է, չի ուզել ու չի գնացել Մոսկվա, լավ է արել․ Լևոն Շիրինյան

Սերինե

Վանեցյանը թող դիմի դատարան՝ իր պատիվը պաշտպանելու համար, միշտ արդարադատությունից է խոսում. Շիրինյան

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին