17.1 C
Yerevan
24 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 23.05.2023
Գլխավոր » Հոկտեմբերի 1-ին Երևանի մի շարք փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն
Քաղաքականություն

Հոկտեմբերի 1-ին Երևանի մի շարք փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Երևանում ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ացնկացմամբ պայմանավորված, քաղաքի մի շարք փողոցների երթևեկությունը սահմանափակվելու է: 


Մասնավորապես հոկտեմբերի 1-ին` ժամը 08:00-ից 17:00-ն փակ է լինելու Անտառային փողոցը՝ Անտառային-Լեռ Կամսարի խաչմերուկից մինչև Անտառային-Դեմիրճյան փողոցների խաչմերուկը: Նույն օրը ժամը 12:00-ից 17:00-ն փակ են լինելու նաև Բաղրամյան պողոտան՝ Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկը և ժամը 17:00-ից 20:00-ն` Պռոշյան և Պարոնյան փողոցները՝ Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից մինչև Մաշտոց-Գր. Լուսավորիչ խաչմերուկը:

Բեռնում.....