17.1 C
Yerevan
31 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 29.05.2023
Գլխավոր » Սամադ Սեիդովն ու Ռաֆիկ Հուսեյնովը դատապարտում են ինձ. Ն․ Զոհրաբյան
Քաղաքականություն

Սամադ Սեիդովն ու Ռաֆիկ Հուսեյնովը դատապարտում են ինձ. Ն․ Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ադրբեջանական պատվիրակության անդամների անկանոն շարժումների ուղեկցությամբ այսօր Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ նստաշրջանում քիչ առաջ խոսեցի սեպտեմբերի 8-ին Արցախում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին։ Արցախի 228 համայնքում տեղի ունեցան մրցակցային ընտրություններ եւ Եվրոպայի խորհուրդը, որի յուրաքանչյուր պաշտոնյա խոսում է Եվրոպայում «սեւ խոռոչների» եւ «գորշ գոտիների» անթույլատրելիության մասին, իմ վստահ համոզմամբ իրավունք չունի անտեսելու Արցախի որեւէ ընտրություն։ 
Հարցս Վեհաժողովին շատ հստակ էր՝ եթե անգամ կա վեճ Արցախի իրավական, քաղաքական կարգավիճակի վերաբերյալ, արդյո՞ք կա վեճ Արցախում ապրող մարդկանց մարդ լինելու եւ իրավունքներ ունենալու վերաբերյալ։ Վստահ եմ՝ նման վեճ չկա ու չի կարող լինել։
Կոչս Խորհրդարանին հստակ էր՝ մի՛ անտեսեք Արցախում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացները, աջակցե՛ք Արցախի ժողովրդին՝ կատարելագործելու իր օրենքներն ու ժողովրդավարական ինստիտուտները։ Որովհետեւ դրանից շահելու է մարդը։ Իսկ մարդն ավելին է, քան ցանկացած փաստաթուղթ եւ կարգավիճակ։

Հ. Գ. Ելույթիցս հետո ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադը հայտարարեց, որ ինձ հետ ամեն ինչ պարզ է, որովհետեւ ես ատում եմ իրենց։ Սամադին ասեմ, որ ես իրենց պարզապես չեմ նկատում»։

Բեռնում.....