4.1 C
Yerevan
6 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 05.12.2023
Գլխավոր » Երկրորդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումները մասնակցել են մարտավարական զորավարժության
Այլ Լուրեր

Երկրորդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումները մասնակցել են մարտավարական զորավարժության

Հրամանատարական կազմի, շտաբերի և ընդհանուր անձնակազմի մասնագիտական գիտելիքները ստուգելու, զինծառայողների գործնական հմտությունները դաշտային պայմաններում կատարելագործելու նպատակով մայիսի 18-ից 21-ը 2-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվել է մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, սպառազինությունը և ռազմական տեխնիկան դուրս են բերվել կենտրոնացման շրջաններ, բացազատվել են հրամանատարական կետեր, հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի:

Եռօրյա զորավարժության եզրափակիչ փուլն ուղեկցվել է մարտական կրակով, հայկական դիրքերի ուղղությամբ հարձակված պայմանական հակառակորդը հետ է մղվել՝ կրելով ծանր կորուստներ:

Նմանատիպ Հոդվածներ

Հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են գործնական պարապմունքներ

Diana Amirkhanyan
Բեռնում.....