«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ը տեղեկացնում է, որ որ սույն թվականի հոկտեմբերի 1-ին ՝ ժամը 11։15-ին, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում տեղի է ունեցել շարժասանդուղքների չնախատեսված տեխնիկական խափանում։
Այս պահին մասնագետների խումբն աշխատում է խափանումը վերացնելու ուղղությամբ։ Այդ ընթացքում գնացքները կանգառ չեն կատարի վերոնշյալ կայարանում։
Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը։
