16.1 C
Yerevan
16 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 15.05.2023
Գլխավոր » Ի հիշատակ Ժակ Շիրակի
Աշխարհ

Ի հիշատակ Ժակ Շիրակի

Փարիզի Աստվածամոր տաճարի ամենամեծ զանգը գործողության մեջ դրվեց առաջին անգամ գրեթե կես տարի առաջ տեղի ունեցած հրդեհից հետո: Ուղիղ կեսօրին այն հնչեց մահկանացուն կնքած Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժակ Շիրակի հիշատակին:

Այս մասին հայտնում է «Риа новости» լրատվական գործակալությունը: Կայքը նաև հայտնում է, որ երկուշաբթին Ֆրանսիայում հայտարարված է համազգային սգո օր: Բոլոր պետական հիմնարկներում և դպրոցներում տեղական ժամանակով ժամը 15-ին կհայտարարվի մեկ րոպե լռություն ժակ Շիրակի հիշատակին:

Հաղորդվում է, որ Նոտր Դամ է հրավիրվել հատուկ զանգ հնչեցնող` չնայած սովորաբար 13 տոննանոց զանգը գործի է դրվում հատուկ շարժիչի միջոցով:

Բեռնում.....