21.1 C
Yerevan
6 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 05.06.2023
Գլխավոր » Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոհանին քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոհանին քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ, ով Հայաստան է ժամանել ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:

Ողջունելով Իրանի նախագահին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. 

«Մեծարգո պարոն նախագահ,

հարգելի գործընկերներ,

ուրախ եմ Ձեզ ողջունել Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ այս տարի փետրվարին մեր շատ տպավորիչ այցից հետո։ Մեր երկրների միջև հարաբերությունները լավ են եղել և մինչ այսօր էլ շարունակում են մնալ, և մեր դիրքորոշումն այն է, որ Իրանի հետ մեր հարաբերությունները պետք է հնարավորինս դուրս լինեն աշխարհաքաղաքական ազդեցություններից, որովհետև մենք անմիջական հարևաններ ենք և ունենք շատ ընդհանուր շահեր, և մենք դեռ շատ երկար դարեր և հազարամյակներ պետք է համագործակցենք»:  

Վարչապետը նշել է, որ սա Իրանի նախագահի առաջին այցն է Հայաստան՝ մեր երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո, և Հայաստանում մեծ կարևորություն են տալիս հարևան և բարեկամ երկրների հետ հարաբերություններին։ Երկուստեք կարևորվել է պարբերաբար գումարվող երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստերի գործունեությունը, որի արդյունքում ձեռք են բերվում տնտեսական կապերի զարգացմանը միտված պայմանավորվածություններ

Բեռնում.....