7.1 C
Yerevan
4 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 03.12.2023
Գլխավոր » Հրաչ Հակոբյանը կրկին կդիմի դատարան՝ «ծխախոտ արտահանելու» լուրը հերքելու պահանջով, նաև՝ Միքայել Մինասյանի դեմ
Քաղաքականություն

Հրաչ Հակոբյանը կրկին կդիմի դատարան՝ «ծխախոտ արտահանելու» լուրը հերքելու պահանջով, նաև՝ Միքայել Մինասյանի դեմ

Մայիսի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Դանիել Մխեյանի, քննության առնելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության Հրաչյա Հակոբյանի ընդդեմ Արթուր Դանիելյանի, Նարեկ Սամսոնյանի, Գագիկ Համբարյանի, Մարինա Խաչատրյանի՝ հրապարակայնորեն ներողություն խնդրելուն և հերքում իրականացնելուն պարտավորեցնելու պահանջների մասին հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը, որոշել է հետ վերադարձնել դիմումը, քանի որ Հակոբյանը որպես պետտուրք վճարել է ոչ թե 24 հազար դրամ, այլ 8 հազար:

Հակոբյանը եռօրյա ժամկետում կարող է կրկին դիմել դատարան:

NewArmenia.am-ի հարցին ի պատասխան Հակոբյանն ասաց, որ սպասում է դատարանի նամակին, որ շտկի թերությունը ու կրկին դիմի դատարան: Նա նաև պատրաստվում է հայց ներկայացնել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի դեմ: «Այժմ անհրաժեշտ թղթերն ենք հավաքում: Ամենայն հավանականությամբ՝ կդիմենք»,-ասաց նա:

Նշենք, որ 40 տոննա ծխախոտն արտահանել է «Արմենիա տոբակո կոմպանի» ընկերությունը, որը մասամբ պատկանում է ՊԵԿ նախկին ղեկավար Վարդան Հարությունյանին: Այս մասին մեր լրատվամիջոցի հետ զրույցում ասել է գործարանի տնօրեն Արմեն Ունանյանը՝ վստահեցնելով, որ գործարքն ամբողջությամբ օրինական է և մաքսանենգ ծխախոտի մասին լուրն ամբողջությամբ սուտ է:

Ուստի Հրաչ Հակոբյանը դատարանից պահանջում է՝

Պարտավորեցնել պատասխանող Նարեկ Սամսոնյանին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի՝ Նարեկ Սամսոնյանին պատկանող անձնական էջում 29.04.2020թ.-ին կատարված հրապարակմամբ արված արտահայտությունը հերքել հետևյալ կերպ. Վճիռն օրինական ուժ ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր անձնական էջում կատարել հրապարակում (հրապարակումը վերնագրել «Հերքում՝ Հրաչյա Հակոբյանի վերաբերյալ») հետևյալ բովանդակությամբ. «29.04.2020 թվականին իմ էջում կատարված հրապարակման մեջ նշված արտահայտությունը, որ Հրաչյա Հակոբյանը կանտրաբանդայով սիգարետ ա տանում Ռուսաստան, չի համապատասխանում իրականությանը, որը հերքում եմ»։
2) Պարտավորեցնել պատասխանող Նարեկ Սամսոնյանին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի՝ Նարեկ Սամսոնյանին պատկանող անձնական էջում 29.04.2020թ. կատարված հրապարակմամբ արված վիրավորական արտահայտությունների համար ներողություն խնդրել հետևյալ կերպ. Վճիռն օրինական ուժ ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր անձնական էջում կատարել հրապարակում (հրապարակումը վերնագրել «Ներողություն եմ խնդրում Հրաչյա Հակոբյանից») հետևյալ բովանդակությամբ. «29.04.2020 թվականին իմ էջում կատարված հրապարակման մեջ նշված՝ «երրորդական դերերի էժանագին դերասանը», ինչպես նաև «Գիքորի Աներձագի տիտղոսով», խոսքերի համար ներողություն եմ խնդրում Հրաչյա Հակոբյանից»։
3) Պարտավորեցնել պատասխանող Արթուր Դանիելյանին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի՝ Արթուր Դանիելյանին պատկանող անձնական էջում 29.04.2020թ.-ին կատարված հրապարակմամբ արված արտահայտությունը հերքել հետևյալ կերպ. վճիռն օրինական ուժ ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր անձնական էջում կատարել հրապարակում (հրապարակումը վերնագրել «Հերքում՝ Հրաչյա Հակոբյանի վերաբերյալ») հետևյալ բովանդակությամբ. «29.04.2020 թվականին իմ էջում կատարված հրապարակման մեջ նշված արտահայտությունը, որ Ռուսաստանում ձերբակալել են մի ինքնաթիռ մաքսանենգ սիգարետ, որը Հայաստանից էր մատակարարում երկրի առաջին աներձագը, ինչպես նաև ապրանքը նիսյա էր վերցրել, որ հետո փակվի, էն էլ կանալը փակվավ, ինքն էլ հետը … շուտով, չի համապատասխանում իրականությանը, որը հերքում եմ»։
4) Պարտավորեցնել պատասխանող Արթուր Դանիելյանին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի՝ Արթուր Դանիելյանին պատկանող անձնական էջում 29.04.2020թ. կատարված հրապարակմամբ արված վիրավորական արտահայտությունների համար ներողություն խնդրել հետևյալ կերպ. Վճիռն օրինական ուժ ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր անձնական էջում կատարել հրապարակում (հրապարակումը վերնագրել «Ներողություն եմ խնդրում Հրաչյա Հակոբյանից») հետևյալ բովանդակությամբ. «29.04.2020 թվականին իմ էջում կատարված հրապարակման մեջ նշված՝ «էդ դալբայոբը», խոսքի համար ներողություն եմ խնդրում Հրաչյա Հակոբյանից»։
5) Պարտավորեցնել պատասխանող Գագիկ Համբարյանին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի՝ Գագիկ Համբարյանին պատկանող անձնական էջում 02.05.2020թ.-ին կատարված հրապարակմամբ արված արտահայտությունը հերքել հետևյալ կերպ. վճիռն օրինական ուժ ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր անձնական էջում կատարել հրապարակում (հրապարակումը վերնագրել «Հերքում՝ Հրաչյա Հակոբյանի վերաբերյալ») հետևյալ բովանդակությամբ. «02.05.2020 թվականին իմ էջում կատարված հրապարակման մեջ նշված արտահայտությունը, որ Հրաչյա Հակոբյանը ներգրավված է եղել հանցավոր գործողության մեջ, չի համապատասխանում իրականությանը, որը հերքում եմ»։
6) Պարտավորեցնել պատասխանող Մարինա Խաչատրյանին 02.05.2020թ. «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ՝ հրապարակային կատարված արտահայտությունը հերքել հետևյալ կերպ. Վճիռն օրինական ուժ ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում նույն «Հայելի» ակումբում հրավիրել ասուլիս և հանդես գալ հետևյալ բովանդակությամբ հրապարակմամբ. «02.05.2020 թվականին «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ կատարված արտահայտությունը, որ «և էսպես տարբեր կանալներով գտել են աներձագին, ով որ էս ամենից, ըստ օդում պտտվող լուրերի, ստանում է 3 դոլար յուրաքանչյուր արկղից, և 2 դոլար էլ էդ գործողությունն իրականացնող կազմակերպությունն էր ստանում։ Էս պարտիան՝ շուրջ քառասուն տոննա, վերցվել է պարտքով։ Այսինքն այսօր Նիկոլի աներձագը և Նիկոլը ընկել են 2 միլիարդ դրամի պարտքի տակ» չի համապատասխանում իրականությանը, որը հերքում եմ»։

Նշենք, որ դատախազության հանձնարարությամբ Քրեական ոստիկանությունը տևական ժամանակ ուսումնասիրում է մաքսանենգ ծխախոտի մասին հրապարակումները, որոնք հիմնականում ուղղված են Փաշինյանի ընտանիքի անդմաների դեմ, սակայն քրգործ հարուցված չէ:

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

Մենք չենք ջրել, աճեցրել Ռոբերտ Քոչարյանին․ Հրաչ Հակոբյան (տեսանյութ)

Անի Գրիգորյան

Ես ավելի «համեղ պատառ» եմ․ Միքայել Մինասյանն ու Ռոբերտ Քոչարյանը պայքարում են ՌԴ-ին սիրաշահելու համար

Սերինե

Միքայել Մինասյանն ու Ռոբերտ Քոչարյանը միմյանցից ձայն են խլելու

Նատա Հարությունյան
Բեռնում.....