28.1 C
Yerevan
23 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 22.05.2023
Գլխավոր » «Աշ-Շաբաբ» ծայրահեղական խմբավորման գրոհայինները Սոմալիի հարավում իրականացրել են հարձակում ամերիկյան ավիաբազայի վրա
Աշխարհ

«Աշ-Շաբաբ» ծայրահեղական խմբավորման գրոհայինները Սոմալիի հարավում իրականացրել են հարձակում ամերիկյան ավիաբազայի վրա

Ինչպես հաղորդում է «Goobjoog News» հրատարակչությունը հարձակումը կատարվել է Ներքին Շաբելլե նահանգի Բալեդողլե (Baledoglе) բազայի վրա: «Գրոհայինները ներխուժել են ճամբար պայթուցիկ նյութերով բեռնված բեռնատար ավտոմեքենաներով, բայց նրանց գրոհը ետ է մղվել 30 րոպե անց»,- հաղորդում է աղբյուրը:

Դրանից հետո, ականատեսի վկայությամբ, սկսվել է փոխհրաձգությունը: Հնարավոր զոհերի մասին չի հաղորդվում:

«Garowe Online» հրատարակչությունն էլ հղում է կատարում «Աշ-Շաբաբ»
խմբավորման հայտարարությանը` նշելով, որ հարձակման պատասխանատվությունը իրենք են վերցրել:

Ականատեսներից մեկը պատմել է, որ ևս մեկ հարձակում է իրականացվել երկրի մայրաքաղաք Մոգադիշոյում` ռազմական ակադեմիայի կողքին, պայթյուն է հնչել: Գրոհայինների թիրախն այս դեպքում իտալացի զինվորականների պահակախումբն է եղել:

Ըստ «РИА Новости» լրատվական գործակալության՝ Սոմալիում տեղակայված «Աշ-Շաբաբ» («Երիտասարդ մոջահեդների շարժում») ծայրահեղական խմբավորումը սերտ կապեր ունի «Ալ-Քաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ, վարում է զինված պայքար Սոմալիի կենտրոնական կառավարության դեմ և խոչընդոտում ՄԱԿ-ի հումանիտար գործունեությանը: ԱՄՆ-ը պարբերաբար ռմբահարում է այդ խմբավորման դիրքերը:

Բեռնում.....