1.1 C
Yerevan
1 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 29.11.2023
Գլխավոր » Հրաժարական. ՀՊՏՀ ռեկտորի ԺՊ-ն պատրաստվում է հետևել նախարարի հորդորին. «Ժամանակ»
թերթերի տեսություն

Հրաժարական. ՀՊՏՀ ռեկտորի ԺՊ-ն պատրաստվում է հետևել նախարարի հորդորին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գալոյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ պատրաստվում է հետևել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հորդորին:

Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը երեկ հայտնել էր, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում առաջիկա օրերին ռեկտորի պաշտոնի համար կհայտարարվի մրցույթ: Ելնելով այս բոլոր գործընթացներից, հավասար պայմաններ ապահովելու սկզբունքից՝ հովանավորչության վերաբերյալ տարբեր ասեկոսեներից զերծ մնալու համար նա հորդորել էր Դիանա Գալոյանին հրաժարվել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:

«Երբ որ կլինի մրցույթի հայտարարությունը, ես վայր կդնեմ ռեկտորի պաշտոնակատարի իմ լիազորությունները, բայց և անպայմանորեն կմասնակցեմ ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին՝ որպես թեկնածու»,- ասաց Գալոյանը:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Նմանատիպ Հոդվածներ

Կառավարությունը հաստատել է ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում Դիանա Գալոյանի ընտրության արդյունքները

Անի Գրիգորյան

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը 3 մլն դրամ է փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Diana Amirkhanyan

Օրենքի նախագիծը ոչինչ չի պարտադրում, հարցը բուհերի ինքնավարության շրջանակներում է. Դիանա Գալոյան

admin1
Բեռնում.....