15.1 C
Yerevan
2 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 01.06.2023
Գլխավոր » Փաստաբանը պնդում է, որ Պողոս Պողոսյանի սպանության գործով պետք է հարցաքննեն Ռոբերտ Քոչարյանին, որը ժամանակին չի հարցաքննվել
Իրավունք

Փաստաբանը պնդում է, որ Պողոս Պողոսյանի սպանության գործով պետք է հարցաքննեն Ռոբերտ Քոչարյանին, որը ժամանակին չի հարցաքննվել

«Սթիվեն Ջոն Նյուտոնի  հայտարարությունը՝  ժամանակին արված, որն այդպես էլ  գործին չի կցվել, նա անցյալ տարի ուղարկել էր Փաշինյանին, հետո էլ այս տարի ՍԴ-ի մոտ Քոչարյանի դեմ ակցիայից հետո այդ նույն օրը մենք դա ուղարկել ենք դատախազություն»,- newarmenia.am-ի հետ զրույցում ասաց Պողոս Պողոսյանի սպանության դեպքից հետո ականատես Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Հակոբյանը։

Նա նշեց, որ այդ հայտարարությունը Նյուտոնը ժամանակին Ռումինիայում  Բրիտանական դեսպանատան միջոցով ուղարկել էր պատշաճ կարգով։

«Թեև ասել էին, որ  պատշաճ վավերացված թարգմանությամբ չի ներկայացվել, բայց ամեն դեպքում դատարանը միևնույնն է, պետք է միջոցներ ձեռնարկեր և հաշվի առներ։ Դատարանն էլ առիթն օգտագործել է և այդ հայտարարությունն ընդհանարպես հաշվի չէր առել ու այդպես էլ ըստ էության գործի քննությունը սխալ է  տարվել և՛ նախաքննության ընթացքում, և՛ դատարան բազմակողմանի և լրիվ չի քննել այդ գործը, և արդյունքում ունենք սխալ պատկեր ու մեղավորները բոլորը չեն պատասխանատվություն կրել և բավարար խստությամբ պատասխանատվություն չեն կրել»,- ասաց Լուսինե Հակոբյանը։

Փաստաբանը նաև նշեց, որ կարևոր է այն, որ հիմա պետք է հարցաքննեն Ռոբերտ Քոչարյանին, որը ժամանակին չի էլ հարցաքննվել։  

Նշենք, որ երեկ դատախազությունից տեղեկություն էր ստացվել, որ 2019 թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ գլխավոր դատախազությունից քրեադատավարական կարգով քննարկելու նպատակով Երևան քաղաքի դատախազություն է ուղարկվել Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչների դիմումը, դրան կից ներկայացված ու թարգմանված փաստաթղթերը, ինչպես նաև Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննված՝ 2001թ. սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ քրեական գործը:

Ի դեպ, սեպտեմբերի 12-ին Ջոն Նյուտոնը եկել էր ՍԴ-ի մոտ և լրագրողների հետ զրույցում պատմել, թե ինչ է տեսել այդ օրը և տեսել, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանի անվտանգության աշխատակիցը զուգարանում ծեծի ենթարկում Պողոս Պողոսյանին և նրա ընկերոջը։

Բեռնում.....