-2 C
Yerevan
21 Հունվարի, 2021
127334.4 By Google Analytics 20.01.2021
Գլխավոր » Ընդունված է, որ երկրների ԱԳՆ-ները իրազեկեն իրենց քաղաքացիներին խուսափել այս կամ այն երկրներ այցելություններից․ Արցախի ԱԳՆ-ն՝ Գերմանիայի ԱԳՆ հայտարարության մասին
Քաղաքականություն

Ընդունված է, որ երկրների ԱԳՆ-ները իրազեկեն իրենց քաղաքացիներին խուսափել այս կամ այն երկրներ այցելություններից․ Արցախի ԱԳՆ-ն՝ Գերմանիայի ԱԳՆ հայտարարության մասին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Արցախի արտաքին գործերի նախարարությունն ի պատասխան NewArmenia.am-ի հարցման մեկնաբանել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հրապարակված տեղեկատվությունը։

Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվությունը մեկնաբանել էր որպես ոչ հայանպաստ հայտարարություն, և մեջբերել էր կայքում հարպարակված հատվածներից՝ «Մասնավորապես, ճամփորդել ցանկացող Գերմանիայի քաղաքացիներին նշված հայտարարությամբ կոչ է արվում «ամեն կերպ խուսափել Լեռնային Ղարաբաղ կամ հարակից ադրբեջանական այլ տարածքներ այցելելուց, որոնք օկուպացված են հայկական զինված ուժերի կողմից, իսկ Լեռնային Ղարաբաղ մուտքի արգելքի խախտումները կարող են հանգեցնել տուգանքների նշանակման կամ ազատազրկման՝ Ադրբեջանի անվտանգության մարմինների կողմից ՝ երրորդ երկրներին արտահանձման պահանջների միջոցով»:

Արցախի ԱԳՆ-ի մեկնաբանմամբ ընդհանրապես, բոլոր երկրների համար ընդունված գործառույթ է (և Գերմանիան այստեղ բացառություն չէ) իրենց ԱԳՆ կայքի միջոցով իրազեկել տվյալ երկրի քաղաքացիներին խուսափել այն երկրներ այցելություններից, որոնք այս կամ այն պատճառով կարող են ռիսկային համարվել. այդպիսիք կարող են լինել թե՛ հակամարտության գոտիները, թե՛ նեքին քաղաքական անկայուն երկրները, և թե՛ բնական աղետների, կամ համավարակի կիզակետում հայտնված երկրները։ Այդպիսի տեղեկատվությունը, ըստ ընդունված կարգի, պարբերաբար թարմացվում է։

«Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ շնորհիվ Արցախի իշխանությունների կողմից ձեռնարկված մի շարք քայլերի՝ (օրենսդրական, ենթակառուցվածքների բարելավման և այլն), 2019 թվականին արձանագրվել է Արցախ այցելած օտարերկրյա քաղաքացիների թվի ռեկորդային աճ ՝ նախորդ տարվա համեմատ կազմելով շուրջ 47%»,-ասվում է պատասխանում։

Արցախի արտաքաին գործերի նախարարությունն ընդգծել է, որ ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղ այցելելու համար Ադրբեջանի կողմից պատասխանատվության ենթարկվելու փաստին, ապա ցավով պետք է նշեն, որ հարևան հանրապետությունը ոչ միայն մարդու իրավունքների սահմանափակումներ է ստեղծում երկրի ներսում սեփական քաղաքացիների հանդեպ, այլև փորձում է մարդու իրավունքների իր չափորոշիչները «արտահանել» և կիրառելի դարձնել Ադրբեջանի սահմաններից դուրս․ «Խոսքը, մասնավորապես, տվյալ դեպքում վերաբերում է մարդու ազատ տեղաշարժի հիմնարար իրավունքին։ Այդ նպատակով, ինչպես գիտեք, Ադրբեջանի ԱԳՆ-ն ունի «սև ցուցակ», որն օրըստօրե համալրվում է Արցախ այցելող օտարերկրյա քաղաքացիներով»։

Պատասխանում շեշտված է, որ Ադրբեջանում տարիներ շարունակ գործող «սև ցուցակը» ոչ միայն չի խանգարել Արցախ այցելողներին, այլև, ինչպես ցույց են տալիս վիճակագրական տվյալները, երբեմն նաև լրացուցիչ հետաքրքրություն է առաջացրել զբոսաշրջիկների շրջանում։

Նարա Մարտիրոսյան

Նմանատիպ Հոդվածներ

Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 9 նոր դեպք

Անի Գրիգորյան

Արցախում երկարաձգվել են հաշմանդամ ճանաչվածների վերափորձաքննության ժամկետները

Անի Գրիգորյան

Ուսումնասիրող հանձնաժողովը հիմնավորված է համարել սեղմված գազի գնաճն Արցախում

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին