21.1 C
Yerevan
2 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 31.05.2023
Գլխավոր » Դանիբեկյանին վիրավորելու նպատակը քննադատության սլաքները Փաշինյանին ուղղելն էր
Վերլուծական

Դանիբեկյանին վիրավորելու նպատակը քննադատության սլաքները Փաշինյանին ուղղելն էր

Օրերս, դատավոր Դանիբեկյանին վարկաբեկելու և ոչ կոռեկտ արտահայտություններ օգտագործելու համար, կալանավորվել են քաղաքացիներ Սարգիս Օհանջանյանն ու Նարեկ Մութաֆյանը, ովքեր հայտնի են որպես Ռոբերտ Քոչարյանին սատարող խմբի ներկայացուցիչներ: Տեղեկատվական դաշտում այդ իրադարձություններին հաջորդած արշավը, որ սկսեցին տանել Քոչարյանի PR թիմի ներկայացուցիչները տեղի ունեցածից անմիջապես հետո, թույլ է տալիս ենթադրել, որ Քոչարյաին աջակցող ակտիվիստների արարքը նախապես պլանավորված է եղել և նպատակ է հետապնդել ակտիվացնել դատական համակարգի շուրջ առաջացած իրավիճակի թեման և սլաքներն ուղղել իշխանությունների, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի դեմ:

Ըստ էության, քարոզչության առանցքում դրվեցին մանիպուլյատիվ թեզեր: Առաջին հերթին այն, որ վարչապետի «վնգստացող դատավորներ» արտահայտությունը, որն ուղղված էր պատվեր կատարող ու դատավորների ինստիտուտը վարկաբեկող, քայքայող դատավորներին, տարածվեց բոլոր դատավորների վրա: Երկրորդ՝ վարչապետի հայտարարությունը դրվեց նույն հարթության վրա մի արարքի հետ, որտեղ մեկ-երկու ակտիվիստ իրենց պահվածքով միտումնավոր ու ակնհայտորեն վիրավորում են Քոչարյանի գործով դատավորին:

Այսինքն սա հերթական քարոզչական ականն է, որը դրվում է իշխանությունների տակ: Տեղի է ունենում ակնհայտ սադրանք, որն ավարտվում է օրենքի սահմաններում երկու քաղաքացու կալանավորմամբ, սակայն դա դառնում է առիթ և պատրվակ, որպեսզի Քոչարյանական քարոզչական թիմը փորձի դատական համակարգի վարկաբեկումը վերագրել իշխանություններին: Այն պարագայում, երբ դատական համակարգը վարկաբեկվել է դեռ տասնյակ տարիներ առաջ՝ 2000-ականներից, ոչ թե հայտարարություններով, այլ ինքնուրույնությունից զրկվելով:

Հարկ է նկատել, որ առհասարակ Ռ. Քոչարյանի քարոզչական թիմի գործունեության մեջ մեծ է մանիպուլիացիոն տարրի չափաբաժինը: Դրան մենք ականատես ենք լինում և՛ առանձին դրվագներում, ինչպես բերեցինք վերևում, և՛ փաստաբանների գործունեության մեջ, և՛ քաղաքական հայտարարություններում, և՛ քաղաքական ակցիաներում:

Բեռնում.....