17.1 C
Yerevan
20 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 19.05.2023
Գլխավոր » Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արտակարգ և լիազոր դեսպանի հետ
Քաղաքականություն

Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Միշել Ուղուրյանի հետ:

Կողմերը քննարկել են համագործակցության հնարավոր ուղղությունները, մասնավորապես՝ Հայաստանի բժշկական կազմակերպություններին նվիրաբերվող սարքավորումների մաքսազերծման գործընթացը:

Արսեն Թորոսյանը նշել է, որ այդ բոլոր հարցերը լուծվում են ճիշտ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում:

Նախկինում ևս Մալթայի Ուխտը մարդասիրական օգնություն է առաքել, որը բաշխվել է Հայաստանի և Արցախի բուժհիմնարկներին, նաև իրականացրել է հովանավորչություն:

Առողջապահության նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին կատարված աշխատանքների համար և հույս հայտնել, որ համագործակցությունը կլինի շարունակական:

Բեռնում.....