15.1 C
Yerevan
2 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 01.06.2023
Գլխավոր » ՀՀ հաշվեքննիչ պալատը «Հայաստան» համահայկական հիմնադրամում աննախադեպ չարաշահումներ է բացահայտել. «Ժողովուրդ»
թերթերի տեսություն

ՀՀ հաշվեքննիչ պալատը «Հայաստան» համահայկական հիմնադրամում աննախադեպ չարաշահումներ է բացահայտել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ». «ՀՀ հաշվեքննիչ պալատը հրապարակել է «Հայաստան» համահայկական հիմնադրամում 2018թ.-ի օգոստոսի 29-ից մինչև 2019թ.-ի սեպտեմբերի 30-ը իրականացրած ստուգումների արդյունքները:

Թերթը տեղեկացավ, որ ստուգումների արդյունքում հայտնաբերված չարաշահումների չափն է՛լ, տեսակներն է՛լ աննախադեպ են: «Օրիգինալներից» է, օրինակ, System of a down խմբի համերգի գեներատորային վառելիքի «նկարած» ծախսը:

2015թ.-ի ապրիլի 23-ին կայացած 2,5 ժամանոց համերգի համար ներկայացվել է վառելիքի համար ծախսված այնքան փող, որքան կծախսեին, եթե նույն ռոք խումբը ելույթ ունենար մոտ 89 ժամ: Անապահով ընտանիքների բնակարանների, հիմնանորոգված մանկապարտեզների ու դպրոցների գույքի համար կնքված պայմանագրերով կենցաղային տեխնիկան ձեռք են բերել 23 մլն 609 հազար 100 դրամով, հիմնադրամին վաճառել մոտ 40 մլն դրամով: «Օրիգինալության» այս ցանկն անծայրածիր է: Հաշվեքննիչ պալատից թերթին տեղեկացրել են, որ ստուգման ընթացքում կասկածներ են առաջացել, որ հիմնադրամի այս գործարքներում հանցագործության առերեւույթ հատկանիշներ կան»։

Բեռնում.....