17.1 C
Yerevan
20 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 18.05.2023
Գլխավոր » ԲՀԿ֊ն չի հայտնում դիրքորոշում, այլ ընդամենը գերադասում է կարծիք չհայտնել. Լ. Մակունցը՝ ԲՀԿ֊ի՝ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման նախագծին դեմ քվեարկելու մասին
Քաղաքականություն

ԲՀԿ֊ն չի հայտնում դիրքորոշում, այլ ընդամենը գերադասում է կարծիք չհայտնել. Լ. Մակունցը՝ ԲՀԿ֊ի՝ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման նախագծին դեմ քվեարկելու մասին

«Իմ քայլը» խմբակցության հիմնավորումները Հրայր Թովմասյանի լիազորություններ դադարեցնելու վերաբերյալ ծանրակշիռ են, նախագծի վերաբերյալ ԲՀԿ –ի որոշումը քաղաքական է:

Այսօր ԱԺ֊ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառանալով ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարությանը, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադերցման վերաբերյալ նախագիծի հիմնավորումները թույլ են, թերի են:

«ԲՀԿ֊ն չի հայտնում դիրքորոշում, այլ ընդամենը գերադասում է կարծիք չհայտնել: Կարծում եմ՝ սրանք տարբեր են։ Անհասկանալի է, որ «Բարգավաճ Հայաստանը» դիրքորոշում չի հայտնում, որովհետև նախկինում նրանք դեմ էին քվեարկել Հրայր Թովմասյանի ՍԴ նախագահ ընտրվելուն։Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկինում նրանք այլ դիրքորոշում են ունեցել, իհարկե, անհասկանալի է այս պարագայում դիրքորոշում չհայտնելը»,֊ շարունակեց Մակունցը։

Հարցին՝ պարզ է, որ ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ, որի անդամ է եղել Հրայր Թովմասյանը, կոալիցիոն նախկին գործընկերն է, հնարավո՞ր է, որ այն թելերը, որոնք եղել են ժամանակին, ամբողջությամբ չեն կտրվել ու այս դիրքորոշումը հենց դրա հետ է կապված: Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Ինձ համար անհասկանալի է, երբ իրավական հիմնավորումների պարագայում իրավական հիմնավորումները դրվել են մի կողմ: Հակառակ պարագայում ԲՀԿ-ն կհայտարարեր, որ իրավական հիմնավորումները թույլ են, նրանք պարզապես գերադասել են չմասնակցել և ձեռնպահ մնալ քվեարկությանը»:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարի գնահատմամբ՝ ԲՀԿ֊ի որոշումը քաղաքական է։ Մակունցի կարծիքով՝ իրենց խմբակցության կողմից ներկայացված նախագիծն ունի հստակ իրավական հիմնավորումներ:

«Մենք չենք պատրաստվում աչք փակել այն իրավական փաստարկների վրա, որոնք ի հայտ են եկել և ԱԺ-ի որպես օրենսդիր մարմնի լիազորությունների շրջանակում իրականացնում են օրենքի տառին հետևելով գործընթաց»,- ընդգծեց Լիլիթ Մակունցը։

Բեռնում.....