Արարատի մարզի Գայ համայնքի վարչական տարածքում գտնվող «Մեյմանդար» անվամբ մթերքի շուկայում բավական լարված իրավիճակ է. շուկան ուզում են վաղվանից փակել, որպեսզի կատարեն ախտահանիչ գործողություններ, բայց շուկայի աշխատակիցները որոշման հետ չեն համաձայնում, ընդդիմանում են:
Գյուղացիները նշում են, որ շուկան փակելու դրդապատճառը այլ է, բայց ոստիկաններն ասում են. «Մինչև վաղը չէ մյուս օրը առավոտ 10-ը կատարվելու է դիզինֆեկցիա: Չգիտեմ՝ ինչ եք անում, ձեր ապրանքը վաճառեք, որ կարանանք հանգիստ մաքրենք»:
Գյուղացիներից մեկն ասեց. «Ես իմ ապրանքը ի՞նչ անեմ, երկու օր որտեղ ծախեմ, կփչանա: Չքաղենք, չվաճառենք կփչանա»:
