27.1 C
Yerevan
1 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 31.05.2023
Գլխավոր » Միջադեպ ադրբեջանաիրանական սահմանին
Աշխարհ

Միջադեպ ադրբեջանաիրանական սահմանին

Ադրբեջանաիրանական սահմանին տեղի է ունեցել զինված միջադեպ: Այդ մասին հայտնել է «Trend»-ը` հղում անելով Ադրբեջանի պետական սահմանային ծառայությանը:

Հոկտեմբերի երկուսին` մոտ 00:13-ի սահմաններում նկատվել է երեք անհայտ անձամց կողմից պետական սահմանի խախտում «Հորադիզ» անցակետի մոտ: Սահմանապահներն օդ են կրակել որպես նախազգուշական քայլ, իսկ կարգազանցները պատասխան կրակ են արձակել: Նրանցից մեկը, գցելով պայուսակը, ցանկացել է թաքնվել Իրանի կողմում, մյուսները վազել են այլ ուղղությամբ: Երեքն էլ տեղում սպանվել են, տարածքում և նրանց գրպաններում հայտնաբերվել է 15 կիլոգրամ տարբեր թմրանյութ, կարճափող հրացան, փամփուշտներ և պարկուճներ:

Բեռնում.....