«Ժողովուրդ» -ի հետ զրույցում ԻՔ-ից ասել են, թե վստահ են, որ ԲՀԿ-ից կլինեն պատգամավորներ, որոնք կմասնակցեն և կողմ կքվեարկեն:
Մեր տեղեկություններով` իշխող թիմում շատ վատ են ընդունել ԲՀԿ-ի այս կեցվածքը և որոշել են անխնա քննադատել ընդդիմադիր այս թևին:
Սիփան Փաշինյանը թերթի հետ զրույցում ասել է, թե անընդունելի է, որ գլոբալ առումով պետության համար այսպիսի կարևորության հարցի քվերակությանը որևէ քաղաքական ուժ չմասնակցի կամ ձեռնպահ լինի: Երկրորդ քաղաքական ուժի այս կեցվածքը պատգամավոր Փաշինյանը չի ընդունում: Անցած տարվա հոկտեմբերի 2-ին կատարվածը հիշեցնելով` սա համարում է ԲՀԿ-ի «սիմվոլիկ որոշումը սիմվոլիկ օրով»» (Վերնագիր՝ «ԲՀԿ- «Իմ քայլը» մենամարտը սկսվեց», էջ 1, 2)։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
