15.2 C
Yerevan
18 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 16.05.2023
Գլխավոր » «Փաստ»․ Արմեն Սարգսյանը հրաժարվել է ստանձնել «մարդ դիմավորողի» դերը
թերթերի տեսություն

«Փաստ»․ Արմեն Սարգսյանը հրաժարվել է ստանձնել «մարդ դիմավորողի» դերը

«Փաստ» թերթն այսօրվա համարում գրել է․

«Այս օրերին հաճախ է խոսվում այն մասին, որ ԵԱՏՄ գագաթնաժողովի հետ կապված արարողակարգային խախտումներ են եղել։ Պարզվում է, որ այս թեմայով նաև կուլիսային լուրջ խնդիրներ են եղել։

Թերթի կառավարական աղբյուրների փոխանցմամբ՝ ի սկզբանե Նիկոլ Փաշինյանը դիմել է նախագահ Արմեն Սարգսյանին, որ ՀՀ ժամանող նախագահներին՝ մասնավորապես Պուտինին ու Ռուհանիին նա դիմավորի օդանավակայանում, հետո նաև ճանապարհի, քանի որ ինքը գերզբաղված է գագաթնաժողովի կազմակերպչական հարցերով։ Սակայն, թերթի տեղեկություններով, նախագահը չափազանց քաղաքավարի հասկացրել է, որ չի պատրաստվում ստանձնել սոսկ «մարդ դիմավորողի» դեր։

Այս հանգամանքը խիստ նյարդայնացրել է Փաշինյանին, որը հանձնարարել է Սարգսյանին հնարավորինս հեռու պահել գագաթնաժողովի շրջանակներում ընթացող բոլոր արարողակարգային միջոցառումներից։ Արդյունքում, նախագահ Սարգսյանը հյուրընկալել է միայն Իրանի նախագահ Հասան Ռուհանիին»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Բեռնում.....