22.1 C
Yerevan
4 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 02.06.2023
Գլխավոր » «Հրապարակ»․ վերանում են ակադեմիական ինստիտուտները․ նախարարի ու ռեկտորի միապետություն է հաստատվում
թերթերի տեսություն

«Հրապարակ»․ վերանում են ակադեմիական ինստիտուտները․ նախարարի ու ռեկտորի միապետություն է հաստատվում

«Հրապարակ»-ի տեղեկացմամբ՝ ԵՊՀ-ն այսօրվա գիտխորհրդի նիստում քննարկելու է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որը ԿԳՄՍ նախարարությունն է ուղարկել և որը լուրջ դժգոհություն է առաջացրել ոչ միայն համալսարանում, այլև ԳԱԱ-ում, քանի որ վերանում են ակադեմիական ինստիտուտները։

Ի թիվս այլ հոդվածների՝ նշվում է նաև, որ նախագծով դեկանները դառնում են նշանակովի՝ ռեկտորի կողմից։«Նախարարի ու ռեկտորի միապետություն է հաստատվում, դեկանը, որ մինչ այդ հաշվետու էր ֆակուլտետին, հիմա պետք է ռեկտորին «հաշիվ տա»,-գրում է թերթը և հավելում, որ մյուս պայթող թեման էլ կարող է լինել 65 տարեկանի շեմի հաստատումը։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Բեռնում.....