13.1 C
Yerevan
21 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 20.05.2023
Գլխավոր » Կառավարությունը հայտարարել է պահեստազորայինների վարժական հավաքներ` 40 օր ժամկետով
Քաղաքականություն

Կառավարությունը հայտարարել է պահեստազորայինների վարժական հավաքներ` 40 օր ժամկետով

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 40 օր ժամկետով` 2019 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 30-ը:

Նշենք, որ վարժական հավաքներին կմասնակցեն 316 քաղաքացի, որոնցից 220–ը` շարքային կազմի, 12-ը` ենթասպայական կազմի, 84-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների` ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, մասնագիտական պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով:

Բեռնում.....