«Ուկրաինական կարգավորման ուղղությամբ դեռևս պետք է շատ քայլեր կատարվեն, և դեռ վաղ է խոսել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները հանելու մասին»: Այս մասին, «РИА Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ, Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը` մեկնաբանելով Մինսկում կոնտակտային խմբի հանդիպման արդյունքները:
Լրատվականը նաև պարզաբանում է, որ Դոնբասի հարցով կոնտակտային խումբը երեքշաբթի Մինսկի հանդիպման ժամանակ համաձայնեցրել է «Շտայնմայերի բանաձևը», որը որոշում է տարածաշրջանի հատուկ կարգավիճակի մասին օրենքի ուժի մեջ մտնելու կարգը:
«Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա առաջընթաց ենք գրանցել, բայց դեռևս անհրաժեշտ է կատարել որոշակի քայլեր»,- եզրափակել է իր խոսքը ԳԴՀ կանցլերը:
