Այս տարվա սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ Հայաստանում արձանագրվել է 0.5% գնաճ, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.2%:
ՀՀ վիճակագրական կոմիտեի այսօր հրապարակած տվյալների համաձայն` 2019թ. հունվար-սեպտեմբերին նախորդ նույն ժամանակաշրջանի համեմատ սպառողական գներն աճել են 1.6%-ով: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2019թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-0.3%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում:
2019թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ բանջարեղենի գներն աճել են 1.1-5.9%-ով, մսամթերքը 2019թ. սեպտեմբերին 2018թ. սեպտեմբերի համեմատ էժանացել է 1.2%-ով, իսկ 2019թ. օգոստոսի համեմատ՝ թանկացել 0.1%-ով: 2019թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ թանկացել են նաև ալկոհոլային խմիչքը՝ 0.3%, և ծխախոտը` 0.4%, իսկ միրգն էժանացել է 2.0%-ով:
