26.1 C
Yerevan
5 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 04.06.2023
Գլխավոր » «Մենք մինչ օրս չգիտենք ԱԺ դիրքորոշումը Վահե Գրիգորյանի նամակի վերաբերյալ». Արման Բաբաջանյան
Քաղաքականություն

«Մենք մինչ օրս չգիտենք ԱԺ դիրքորոշումը Վահե Գրիգորյանի նամակի վերաբերյալ». Արման Բաբաջանյան

«Սահմանադրական բոլոր մարմիններն արտահայտել են իրենց վերաբերմունքը ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ, բացի Աժ-ից, և սա այն դեպքում, երբ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը նամակ է հղել ԱԺ նախագահին, և մենք մինչ օրս չգիտենք ԱԺ դիրքորոշումը այդ նամակի վերաբերյալ»,- այս մասին այսօր ԱԺ նիստում Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Նա հարցադրում արեց` եթե Ռոբերտ Քոչարյանի գործով փաստաբանական թիմը չդիմեր ՍԴ, որևէ վերապահում կլինե՞ր ՍԴ վերաբերյալ և արդյո՞ք կասկածի տակ կդրվեր Հրայր Թովմասյանի անաչառությունը, եթե փաստաբանական թիմում չլիներ Արամ Օրբելյանը:

 «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը նշեց, թե չի կարող դիրքորոշում հայտնել ԱԺ անունից և հարցի հասցեատերն ինքը չէ, նաև այս դեպքում որևէ անձ չի մեղադրվում անձնական կապերի համար, այլ խնդիրը ՍԴ անդամի անաչառությունն է:

«Մենք հարցը փոքրացրել, բերել Հրայր Թովմասյանի վրա ենք կենտրոնացրել` շատ ավելի կարևոր խնդիր հեռացնելով մեր դիտակետից: Այս հարցը շատ ավելի մեր պետության ապագային վերաբերող հարց է և այն չպիտի փոքրացվեր, նսեմացվեր և այս գործի շրջանակի մեջ տեղավորվեր»,- նկատեց Ա.Բաբաջանյանը:

Ս.Գրիգորյանի դիտարկմամբ` այս գործընթացը չի խոչընդոտում ՍԴ վերաբերյալ դիրքորոշում հայտնելուն. «Ես անկեղծ ասած` չեմ հասկանում, որ եթե դուք տեսնում եք խնդիր, ինչո՞ւ դուք, լինելով անկախ պատգամավոր, չեք նախաձեռնում»:

Բեռնում.....