29.1 C
Yerevan
8 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 07.06.2023
Գլխավոր » Սա քաղաքական հետապնդում չի. Սուրեն Գրիգորյանը` Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին
Իրավունք

Սա քաղաքական հետապնդում չի. Սուրեն Գրիգորյանը` Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին

«Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանն ընդունում է, որ Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու ԱԺ նախաձեռնությունը քաղաքական հարց է, քանի որ գործընթացն ԱԺ կողմից է նախաձեռնվել: Այսօր ԱԺ նիստում Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը:

«Այս իմաստով, իհարկե, քաղաքական է: Այն իմաստով քաղաքական հետապնդում չի, որ քաղաքական նպատակահարմարության, քաղաքական կոնյուկտուրայի որոշակի շահերի դրդապատճառներ այս պրոցեսի հիմքում չկան: Բայց չպետք է խորշենք և ասենք, որ այն իմաստով, որ ԱԺ կողմից իրականացվող գործընթաց է և վերաբերում է մի սահմանադրական մարմնի կողմից մեկ այլ սահմանադրական մարմնին դիմելուն, այս իմաստով պրոցեսը քաղաքական է: Իհարկե, այդ քաղաքականն ու իրավականը իրար չեն բացառում: Ավելին` հենց Սահմանադրությունը, որ երկրում բարձրագույն իրավական ուժ ունեցող փաստաթուղթն է, հանդիսանում է իրավա-քաղաքական փաստաթուղթ»,- ասաց Ս.Գրիգորյանը:

Բեռնում.....