Թող որևէ մեկն անհաջող փորձ չկատարի մեզ կապել Հրայր Թովմասյանի անձի հետ, դա անպտուղ փորձ է լինելու։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։ Պետրոսյանի խոսքով՝ իրեն Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ լինել կամ չլինելու հարց չեն լուծում, այլ ինստիտուցիոնալ խնդիր են լուծում։
Հարցին՝ ինչո՞ւ չեք մասնակցում այդ գործըթնացին՝ Պետրոսյանը պատասխանեց․ «Իսկ ո՞վ է ասել, որ մենք պարտավոր ենք մասնակցել ամեն մի գործընթացի։ Մենք արդեն ասել ենք, որ իրավական հիմնավորումները բավարար չեն, քանի որ կարգապահապահական խախտման հետ կապված հիմնավորումները բավարար ու էական չեն, դրա համար։ Օրինակ է բերվում քավոր-սանիկությունը, բայց դա ինչ է իրավական կատեգորիա՞ է։ Շահերի բախում չկա, որևէ օրենք ցույց տվեք, որտեղ գրված է, որ քավոր-սանիկությունն արգելվում է»,- ասաց նա։
Պետրոսյանին հիշեցրին, որ Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահ ընտրելուն իրենք դեմ են քվեարկել, քանի որ ՀՀԿ-ի հետ կապեր է ունեցել․ «Եթե մենք քաղաքական կապեր որոնեցինք, ապա ՍԴ նորընտիր, ինքնահռչակ նախագահ Վահե Գրիգորյանի հետ էլ քաղաքական կապեր կա, բայց մենք դրա մասին չենք խոսում»,-շարունակեց Պետրոսյանը։
Պատգամավորը շեշտեց՝ իրենք Հրայր Թովմասյանի գործողություններում կարգապահական խախտում չեն տեսնում։ Դիտարկմանը, որ Հրայր Թովմասյանը համարվում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեսպանը ՍԴ-ում՝ Պետրոսյանն արձագանքեց․ «Մենք չեն կարող նման գնահատական տալ՝ հիմնավոր է այդ տեսակը, թե ՝ոչ։ Մենք կոնկրետ իրավական խնդիր ենք բարձացնում ՝ ասելով, ընկերներ, ձեր բարձացրած խնդիրը պետք է հիմնավորեք»։
Հարցին՝ որպես իրավաբան դուք չեք տեսել կապ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ընթացող իրավական գործընթացների ու Հրայր Թովմասյանի միջև, Գևորգ Պետրոսյանը պատասխանեց․ «Մեզ ո՛չ Քոչարյանի հետ կապեք, ո՛չ Հրայր Թովմասյանի, այդ կապերի մասին հարցերն ուղղեք իրենց»։
Ինչ վերաբերում է քննադատություններին, որ եթե կարծում էին, որ նախագծում իրավական փաստարկները թույլ էին, ապա իրենք՝ որպես խորհրդարանի երկրորդ մեծ ուժ, կարող էին ուժեղացնել՝ նա նշեց, թե իրենց բերել են պատրաստի նախագիծը, որն էլ ներկայացվել է ԱԺ լիագումար նիստ։
