28.1 C
Yerevan
4 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 03.06.2023
Գլխավոր » «Սա կռիվ չէ բոլորովին Հրայր Թովմասյանի դեմ, սա կռիվ է հանուն Սահմանադրության». Գայանե Աբրահամյան
Իրավունք

«Սա կռիվ չէ բոլորովին Հրայր Թովմասյանի դեմ, սա կռիվ է հանուն Սահմանադրության». Գայանե Աբրահամյան

«Անձը, որը նախաձեռնել է սահմանադրական փոփոխությամբ խորհրդարանական համակարգի անցումն ու Հայաստանում պառլամենտարիզմի հիմնական ջատագովն է եղել, այսօր նվազագույն հարգանք չի դրսևորում Ազգային ժողովի` որպես առաջնային մանդատ ունեցող, ժողովրդի իշխանության ուղիղ մանդատ ունեցող ինստիտուտի նկտմամբ և չի մասնակացում այս քննարկմանը: Սա փաստենք, հստակեցնենք արժեքների կեղծ լինելը և անենք մեր եզրակացությունները»,- այսօր ԱԺ-ում Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը:

Ըստ նրա` Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում դատական համակարգի առողջացման կտրուկ գործընթացները ՄԻԵԴ-ը, Վենետիկի հանձնաժողովը չեն դիտարկել որպես ճնշում դատական իշխանության նկատմամբ, սակայն ՀՀ իշխանությունը որոշել է գնալ միայն օրենքի ճանապարհով:

Գ.Աբրահամյանի կարծիքով` Հրայր Թովմասյանն ինքը պետք է հրաժարվեր նախկին դատակազմական կարգի կիրառումից և ոչ թե հնարավոր բոլոր միջոցներով մինչև 2035 թ. կառչեր դատարանի նախագահի պաշտոնից: Նա անդրադարձավ երեկ Հ.Թովմասյանի տված հարցազրույցին և հայտարարեց, որ իրավական գործընթաց պահանջող անձը ոչ թե պետք է մի քանի անգամ վստահեցներ կամ «տատուն ու պապուն» հիշեր, այլ ինքնաբացարկի ինստիտուտը հարգելով, քններ կողմնակալության հարցը. «Եթե պետք է վստահեցնենք, եկեք այսուհետ դատավարական օրենսգրքերից հանենք ինքնաբացարկի ինստիտուտն ընդհանրապես, ամեն անգամ թող դատավորը երդվի, կամ տատիկին ու պապիկին գերեզմանից հանի: Սա բոլորովին ծիծաղելի չէ, սա անթույլատրելի է»:

«Սա կռիվ չէ բոլորովին Հրայր Թովմասյանի դեմ, սա կռիվ է հանուն Սահմանադրության, հանուն օրենքի և իրավունքի գերակայության»,- հավելեց Գ. Աբրահամյանը:

Բեռնում.....