2.1 C
Yerevan
7 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 06.12.2023
Գլխավոր » Պարետի որոշմամբ կարգելափակվեն Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքի ելքերն ու մուտքերը
Կարևոր

Պարետի որոշմամբ կարգելափակվեն Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքի ելքերն ու մուտքերը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացնում է, որ այսօր պարետի որոշմամբ կարգելափակվեն ելքերն ու մուտքերը Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքից: «Պատճառն այն է, որ մեր սիրելի հայրենակիցներից մեկը Ձորագյուղից գնացել է Գողթ գյուղ թաղման, երեք չորս օր անց թաղման է մասնակցել իրենց գյուղում, ինչի արդյունքում Ձորագյուղում արդեն ունենք կորոնավիրուսի 63 դեպք: Այս 63-ից մի քաղաքացի թաղման է մասնակցել Ծովասար գյուղում»,-այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է Նիկոլ Փաշինյանը:

Նա տեղեկացրել է, որ նման դեպք ունեցել ենք նաև Դդմաշենում, երբ Հրազդանից եկան թաղման, սգակիր տան անդամներին վարակեցին, ինչի հետեւանքով այդ տան պապը մահացավ: Արդյունքում՝ գյուղում գրանցվեց վարակի 100-ից ավել դեպք: «Դդմաշենի թաղման հետ կապված մարզի 6 այլ համայնքներում ունեցանք վարակվածներ։ Սիրելի հայրենակիցներ, հարգեք մարդկային կյանքերը, մի խախտեք հակահամաճարակային կանոնները»,-նշել է վարչապետը:

Նմանատիպ Հոդվածներ

Չինաստանում կորոնավիրուսի տարածումն իր ազդեցությունը կունենա մնացած աշխարհի վրա. վիրուսաբան

Սերինե

COVID-ի նոր ալիքը սպառնում է Չինաստանին. տարբեր գնահատականներով՝ զոհերի թիվը կարող է հասնել մինչև 2 միլիոնի

Սերինե

Չինաստանում շարունակվում են բողոքի ցույցերը կորոնավիրուսային սահմանափակումների դեմ

Սերինե
Բեռնում.....