25.1 C
Yerevan
24 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 23.05.2023
Գլխավոր » Ակցիան ուղղորդված է, ցուցարարների առաջին շարքում կանգնածները Նորաշենցի չեն, ոմանք, անգամ, մարզից էլ չեն․ Ռ․ Բաքոյանը Արարատի մարզի Նորաշեն համայնքի ցույցի մասին
Քաղաքականություն

Ակցիան ուղղորդված է, ցուցարարների առաջին շարքում կանգնածները Նորաշենցի չեն, ոմանք, անգամ, մարզից էլ չեն․ Ռ․ Բաքոյանը Արարատի մարզի Նորաշեն համայնքի ցույցի մասին

Նորաշենի արդեն իսկ նախկին գյուղապետը անհիմն չի ազատվել պաշտոնից, ինչպես պնդում են ցուցարարները, այլ ամեն ինչ եղել է օրենքի սահմանում։ newarmenia-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արարատի մարզի բնակիչ Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։ «Պետք է ցանկացած ղեկավար մի բան շատ հստակ գիտակցի, եթե պաշտոնավարում է, ապա պետք է սրտացավորեն և բարեխիղճ մոտենա իր աշխատանքին, նոր Հայաստանում անգործության հանդեպ աչք չի փակվում, իսկ Նորաշեն համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար հիմք է հանդիսացել համայնքի ղեկավարի կողմից ավելի քան վեց ամիս անընդմեջ համայնքի ավագանու նիստ չհրավիրելու հանգամանքը»,- ասաց նա։

Ռուստամ Բաքոյանը նշեց նաև, որ անձամբ ծանոթացել է խնդրին, զրուցել նորաշենցիների հետ, որոնք միաբերան պնդել են, թե գյուղի միայն մի փոքր տոկոսն է ցույց անում։

«Նորաշենը մեծ գյուղ է, բավականին մեծ բնակչություն ունի։ Այսօր ցույց է անում գյուղի միայն մի փոքր տոկոսը, փորձել եմ որքան հնարավոր է մեծ թվով գյուղացիների հետ շփվել, ուստի սխալ է դա ներկայացնել որպես ամբողջ գյուղի բողոք։ Բացի այդ, մի կարևոր հանգամանք ևս՝ ցուցարարների առաջին շարքում կանգնածներն անգամ նորաշենցի չեն, ոմանք անգամ մարզից էլ չեն։ Միանշանակ հայտարարում եմ՝ ուղղորդված ցույցեր են, թիրախն էլ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն է։ Ժամանակը ցույց կտա, թե ովքեր են «բողոքի ակցիայի» իրական կազմակերպիչները»,- նշեց Ռուստամ Բաքոյանը։

Բեռնում.....