8.1 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 27.11.2023
Գլխավոր » Ձորագյուղում կառուցվում է աղբավայր
Սոցիալական

Ձորագյուղում կառուցվում է աղբավայր

Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում տեղական բյուջեի միջոցներով կառուցվում է նոր աղբավայր:

Ինչպես տեղեկացրեց Ձորագյուղ համայնքի ղեկավար Լեւիկ Գրիգորյանը, աղբավայրը կառուցվում է Ձորագյուղից 3 կիլոմետր հեռավորությամբ, արեւմտյան հատվածում՝ համաձայն բնակավայրի գլխավոր հատակագծի: Աղբավայրի կառուցման համար տեղական բյուջեի միջոցներից հատկացվել է 3 միլիոն դրամ: «Նախկինում համայնքի աղբը հավաքվում էր երեք տարբեր աղբավայրերում, որոնք այժմ մեր կողմից լիովին հողածածկված են: Նոր աղբավայրը ցանկապատվում է 150 գծամետր երկարությամբ: Փորվում է 2 մետր խորությամբ փոս՝ 1 500 քաեռակուսի մետր մակերեսով: Աղբավայրից  հանված հողն օգտագործվում է դաշտամիջյան ճանապարհների հարթեցման նպատակով: Աղբավայրը շահագործման կհանձնվի այս տարվա հունիսի 20-ին»,-նշեց համայնքի ղեկավարը:

Նմանատիպ Հոդվածներ

Տրվել է սանիտարական աղբավայրի շինարարական աշխատանքների մեկնարկը

Անի Գրիգորյան

Ձորագյուղի հնագույն «Սանգառ»-ում 3 դամբարան են քանդել եւ թալանել

Անի Գրիգորյան

Ձորագյուղում իրականացվող սուբվենցիոն ճանապարհաշինական ծրագրին մասնակցում է նաեւ համայնքի բարերարը

Անի Գրիգորյան
Բեռնում.....