«Փաստ» օրաթերթի տեղեկությամբ՝ մինչ ԱՄՆ մեկնելը Նիկոլ Փաշինյանն ԱԳՆ-ում բավականին ընդլայնված կազմով փակ հանդիպում է ունեցել ԱԳՆ պատասխանատուների և դիվկորպուսի առանցքային ներկայացուցիչների հետ, որի ժամանակ եղել է բավականին վրդովված և խոսել է շատ չոր ու կոշտ՝ դիվանագիտական քաղաքականության պատասխանատուներին մեղադրելով կատարյալ անգործության մեջ։
«Նա դժգոհել է հատկապես ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչից, ՌԴ-ում, ԱՄՆ-ում, Չինաստանում ՀՀ դեսպանատներից, թե «նման գիգանտները պետք է շահագրգիռ լինեն ՀՀ-ում խոշոր գումարների ներդրման հարցում, բա դուք ինչի՞ համար եք»։
Նա հստակ հանձնարաարկաններ է տվել՝ հորդորելով մինչև տարեվերջ ներդրումային հարցերի հետ կապված հատուկ զեկույց կազմել, թե ինչ առաջանցիկ քայլեր են ձեռնարկվել այնդ ընթացքում»,- գրել է թերթը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։
