«Հրապարակ» օրաթերթը գրել է․
«ԱԺ-ն երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց 2017-ից մասնավորեցման ցանկում ներառված Մաշկաբանության և սեռավարակաբանության գիտաբժշկական կենտրոնն այդ ցանկից հանելու վերաբերյալ օրենքի նախագիծը, որի քվեարկության արդյունքն ուշագրավ էր, քանզի երևացին իշխող թիմում առկա հակասությունները։
Նախագծի հեղինակն իմքայլական պատգամավոր Նարեկ Զեյնալյանն է։ Հիմնավորումն այն է, որ նշված բուժհիմնարկն իր ֆորմատում եզակի է ու չի կարելի մասնավորեցնել։
Առողջապահության նախարարությունը, սակայն, ի դեմս Արսեն Թորոսյանի, բացասական եզրակացություն է տվել նախագծին։
Ըստ խոսակցությունների՝ նախարարը պայմանավորվածություններ ունի հիվանդանոցը մասնավորեցնելու վերաբերյալ։ Ընդհանրապես, Զեյնալյան-Թորոսյան կոնֆլիկտը նոր չէ՝ նրանց կարծիքները հաճախ են բախվում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
