«Ժամանակ» օրաթերթը գրել է․
«Միջազգային արբիտրաժային դատարաններում արդեն մի քանի գործեր կան ընդդեմ ՀՀ-ի: Դրանցից մեկը «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի շինարարությամբ զբաղվող իսպանական ընկերության կողմից է, մյուսը՝ «Սանիթեքի»։
Ըստ մեր տեղեկությունների՝ նախկիններն օգնում են, որ ՀՀ-ի դեմ արբիտրաժային գործեր գրվեն, քանի որ մի կողմից իրենք այդ ընկերությունների փայատերեր են, իսկ մյուս կողմից՝ այդ գործերի միջոցով փորձում են խափանել ներկա իշխանությունների բնականոն գործունեությունը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
