12.1 C
Yerevan
16 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 14.05.2023
Գլխավոր » ՀՀ քաղաքացիության անձնագրեր են հանձնվել Լորա Ստենթոնին և Էլիզաբեթ ՄկՔենզի Ստենթոնին
Քաղաքականություն

ՀՀ քաղաքացիության անձնագրեր են հանձնվել Լորա Ստենթոնին և Էլիզաբեթ ՄկՔենզի Ստենթոնին

Հոկտեմբերի 2-ին ՀՀ գլխավոր հյոպատոսությունում տեղի ունեցավ ՀՀ անձնագրերի հանձնման հանդիսավոր արարողություն, որի ընթացքում Լոս Անջելեսում  ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը ՀՀ քաղաքացիության անձնագրեր հանձնեց Լորա Ստենթոնին և Էլիզաբեթ ՄկՔենզի Ստենթոնին։

Նշենք, որ Լորա Ստենթոնը հայտնի է իր ճամփորդական հեռուստաշոուով, որի ընթացքում բազմիցս ներկայացրել է Հայաստանն ու Արցախը՝ իբրև զբոսաշրջային ուղղություններ։

Շնորհավորելով Լորա Ստենթոնին և Էլիզաբեթ ՄակՔենզի Ստենթոնին՝ դեսպան Բայբուրդյանը նրանց մաղթել է հաջողություններ հետագա ստեղծագործական աշխատանքում։ ՀՀ գլխավոր հյուպատոսը ընդգծել է, որ նրանց ընտանիքը մեծ ավանդ ունի Հայաստանի և Արցախի ճանաչողության ընդլայնման գործում՝ ֆիլմարտադրության միջոցով։

Բեռնում.....