16.1 C
Yerevan
31 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 29.05.2023
Գլխավոր » Իլհամ Ալևիևը ևս մեկ անգամ ապացուցեց, որ չի ցանկանում բանակցությունների խաղաղ կարգավորում. Ռուբեն Ռուբինյան
Քաղաքականություն

Իլհամ Ալևիևը ևս մեկ անգամ ապացուցեց, որ չի ցանկանում բանակցությունների խաղաղ կարգավորում. Ռուբեն Ռուբինյան

Իլհամ Ալիևի պատասխանը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ի տարբերություն հայկական կողմի, Ադրբեջանը կառուցողական չէ և հակամարտության խաղաղ հանգուցալուծում չի ուզում։ ԱԺ ֊ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Ղարաբաղն Ադրբեջան է և վերջ» հայտարարությանը։

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասածն այն է եղել, որ կա հակամարտություն և այն կարող է ունենալ միայն խաղաղ հանգուցալուծում, և եթե մենք ուզում ենք ունենալ խաղաղ հանգուցալուծում, ապա պետք է լինի այնպիսի լուծում, որ և՛ ՀՀ֊ի, և՛ Արցախի, և՛ Ադրբեջանի ժողովուրդը համաձայն լինեն այդ հանգուցալուծմանը։ Ալիևի պատախանը ցույց է տալիս, որ չի ընդունում այս բանաձևը, չի ցանկանում հակամարտության խաղաղ հանգուցալուծում»,-շարունակեց Ռուբեն Ռուբինյանը։

Ինչ վերաբերում է սահմանին զոհ և վիրավոր ունենալու հանգամանքին, պատգամավորը շեշտեց՝ սա նշանակում է, որ Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ վարքը, և աշխարհը տեսնում է դա։

«Հայաստանը բանակցային գործընթացը տեսնում է այն տրամաբանությամբ, որը ՀՀ վարչապետը ներկայացրել է ՄԱԿ-ի ամբիոնից», — ընդգծեց Ռուբեն Ռուբինյանը

Բեռնում.....