17.1 C
Yerevan
31 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 29.05.2023
Գլխավոր » Հրայր Թովմասյանին նիստին չհրավիրելու որևիցե դիտավորություն չկար. Վլադիմիր Վարդանյան
Քաղաքականություն

Հրայր Թովմասյանին նիստին չհրավիրելու որևիցե դիտավորություն չկար. Վլադիմիր Վարդանյան

Ստանձնում եմ պատասխանատվություն և ընդունում եմ իմ մեղավորությունը, որ գրության մեջ առկա վրիպակը չեմ նկատել: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին ուղղված գրությանը:

«Այո՛, գրության մեջ տեղ է գտել վրիպակ: Վրիպակը տեղի է ունեցել շատ հասարակ միջոցով:  Մենք երկար ժամանակ մտածում էինք՝ արդյո՞ք պետք է հրավիրենք պարոն Թովմասյանին Պետաիրավական հանձնաժողովի նիստին, թե՝ ոչ, որովհետև օրենսդրական որևէ կանոնակարգում չկա, այսինքն՝ հրավիրելու որևիցե պարտավորություն մենք չունեինք: Բայց, այդուհանդերձ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք ջատագովն ենք նրա, որ մեր գործընթացները լինեն թափանցիկ, և հնարավորություն ընձեռենք, որ պարոն Թովմասյանը հնարավորություն ունենա արտահայտվելու, այո, մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 23-ին, Պետաիրավական հանձնաժողովի փորձագետներն արագ կազմեցին այդ փաստաթուղթը, որը ես անմիջապես ստորագրեցի»,- մանրամասնեց Վարդանյանը:

Հարցին, թե չե՞ք նկատել տեղ գտած վրիպակը, վերջինս նշեց, որ չի նկատել և ստանձնում է պատասխանատվություն, ընդունում է մեղավորությունը:

Միևնույն ժամանակ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ասաց, որ գրությունն ավելի ուշ է հասել ՍԴ, քան այն զանգը, որով ՍԴ-ին տեղեկացվել է հանձնաժողովի նիստի մասին, ու Թովմասյանը հրավիրվել է այնտեղ:

«Որևիցե դիտավորություն պարոն Թովմասյանին նիստին չհրավիրելու չկար», — նկատեց նա:

Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանը խորհրդարան է հրավիրվել հոկտեմբերի 24-ին, սակայն խնդրո առարկա նիստը կայացել է սեպտեմբերի 24-ին:

Բեռնում.....