1 C
Yerevan
4 Մարտի, 2021
135542.4 By Google Analytics 03.03.2021
Գլխավոր » Բյուրեղավան քաղաքի 25-ամյա բնակչի կողմից Երևան քաղաքում դիտավորությամբ ընկերոջը դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան
Այլ Լուրեր

Բյուրեղավան քաղաքի 25-ամյա բնակչի կողմից Երևան քաղաքում դիտավորությամբ ընկերոջը դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է քաղաքի 25-ամյա բնակչի կողմից  դիտավորությամբ ընկերոջ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ  պարզվել է, որ Բյուրեղավան քաղաքի 25-ամյա բնակիչը, 2019 թվականի դեկտեմբերի 28-ին` ժամը 02:30-ի սահմաններում, Երևան քաղաքում գործող ռեստորաններից մեկի մուտքի դիմաց, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող առարկայով դիտավորությամբ հարվածել է 25-ամյա ընկերոջ որովայնին՝ պատճառելով մարմանական ծանր վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝  Բյուրեղավան քաղաքի 25-ամյա  բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀքննչական կոմիտեի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ Հոդվածներ

Նոր Նորքում երկու երիտասարդի են դանակահարել

Նատա Հարությունյան

Սևան քաղաքի 20-ամյա բնակիչը հետախուզվում է՝ Գեղամավան գյուղի 22-ամյա երիտասարդին դանակահարելու մեղադրանքով

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին