5.1 C
Yerevan
16 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 15.05.2023
Գլխավոր » Վերջին ամիսներին ՀՀ-ում տեսնում ենք բանավեճի ու քննադատության մեջ ոչ վայելուչ ձևակերպումներ, որոնք անցանկալի են. Ա. Միրզոյան
Քաղաքականություն

Վերջին ամիսներին ՀՀ-ում տեսնում ենք բանավեճի ու քննադատության մեջ ոչ վայելուչ ձևակերպումներ, որոնք անցանկալի են. Ա. Միրզոյան

Ինչ խոսք, գեղեցիկ չէր ձևակերպումը, բայց ոչ կոնկրետ Անդրանիկ Քոչարյանի դեպքում, այլ վերջին ամիսներին ՀՀ-ում տեսնում ենք բանավեճի ու քննադատության մեջ ոչ վայելուչ ձևակերպումներ, որոնք անցանկալի են: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի՝ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի վերաբերյալ հայտարարությանը։

«Դրանց՝վիրավորանքների, կարիքը չկա, կարելի է բովանդակային խոսել», — շարունակեց Միրզոյանը։

ԱԺ նախագահը հորդորեց բոլորին՝ անկախ քաղաքական ուժի պատկանելիությունից, բանավեճերի ժամանակ պահպանել կոռեկտության սահմանները: Նա նկատեց, որ Արփինե Հովհաննիսյանը վիրավորել է թե՛ Դանիել Իոնաննիսյանի, թե՛ Արդարադատության գործող նախարարին։

«Բայց սա էլ թույլ չի տալիս, որ նույն մարդուն նույն բառապաշարով ու ոճով պատասխանել, հակադարձել։ Կարծում եմ՝ տգեղ է»,- ընդգծեց Միրզոյանը։

Վերջինս, անդրադառնալով հարցին՝ արդյոք տեսնում է էթիկայի հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն, նշեց. «Սա էլ եմ համարում լուրջ դեպք, բայց կարծում եմ, որ էթիկայի հանձնաժողովը չափազանց լուրջ դեպքերին է վերաբերում, ու եթե այս գործիքը սկսի չարաշահվել, կարող է յուրօրինակ մահակ հանդիսանալ ու կաշկանդել պատգամվորների քաղաքական գործունությունը ու նրանց դիրքորոշումն այս կամ այն հարցով հայտնելը»։

Բեռնում.....