17.1 C
Yerevan
31 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 29.05.2023
Գլխավոր » Կինս ձեռք է բերել նոր մեքենա, բայց վարկով. Արարատ Միրզոյան
Քաղաքականություն

Կինս ձեռք է բերել նոր մեքենա, բայց վարկով. Արարատ Միրզոյան

Կինս ձեռք է բերել նոր մեքենա, բայց վարկով։ Այսօր ԱԺ֊ում լրագրողների հետ զրույցուն նման հայտարարություն արեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն՝ արձագանքելով հարցին, թե հեղափոխությունից հետո պատգամավորները նոր ու թանկարժեք գույք են ձեռք բերում։

«Չեմ հիշում փոխվարչապետ, թե արդեն ԱԺ նախագահ եղած ժամանակս էր, բայց մեկ սենյականոց բնակարանս վաճառել եմ ու նոր, ավելի մեծ տան համար կանխավճար տվել՝ հիպոտեկ ձևակերպելով»,֊ մանրամասնեց նա։

Միրզոյանը շեշտեց՝ այլոց մասին խոսել չի կարող, ավելին՝ հորդորեց տալ տեղեկատվություն, եթե ինչ-որ մեկն ապօրինի գույք է ձեռք բերել։

«Անկախ նրանից, թե որ ուժի ներկայացուցչին կվերաբերի, շեշտում եմ, որ մեզ ու համապատասխան իրավապահ մարմիններին չի կաշկանդի, որ իրականացնենք բոլոր համապատասխան գործընթացները»,- եզրափակեց Արարատ Միրզոյանը:

Բեռնում.....