16.1 C
Yerevan
31 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 30.05.2023
Գլխավոր » Հուշահամալիրում, որտեղից, ըստ տեղեկությունների, գողացվել են Գանդիի մասունքները, վանդալները գրել են «ազգի դավաճան»
Քաղաքականություն

Հուշահամալիրում, որտեղից, ըստ տեղեկությունների, գողացվել են Գանդիի մասունքները, վանդալները գրել են «ազգի դավաճան»

Վանդալները պղծել են հուշահամալիրի շենքը, որտեղ գտնվում էր հնդկական ազգային-ազատագրական շարժման առաջնորդ Մահաթմա Գանդիի դիափոշու սափորը` մուտքի մոտ  գրելով «ազգի դավաճան»:  Այդ մասին գրում է «АиФ»-ը` հղում անելով «India Today»-ի հրապարակմանը:

Միջադեպը տեղի է ունեցել առաջնորդի ծննդյան 150-ամյակը տոնելու օրը: Այն հայտնաբերել է տեղական խորհրդի ղեկավար Գուրմիտ Սինգհը, որը հուշահամալիր էր այցելել հոբելյանական տարեթվի կապակցությամբ:

«Երևի դա նրանց ձեռքի գործն է, ովքեր սիրում են Նաթհուրամ Գոձեին` Գանդիին սպանողին: Այդ ատելությանը պետք է անմիջապես վերջ տալ, իսկ ոստիկանությունը պետք է գործի արագ, որպեսզի նույնականացնի և անմիջապես բռնի հանցագործներին», — մեկնաբանել է Սինգհը:

Նշենք, որ Գանդին սպանվել է 1948 թվականին` ազգայնական-արմատական Նաթհուրամ Գոձեի կողմից, որը քննադատության էր ենթարկում հնդիկ առաջնորդի ոչ բռնի քաղաքականությունը և պայքարը հանուն ժողովրդի անկախության: Գոձեն մահապատժի դատապարտվեց, իսկ պատիժն իրականացվեց 1949 թվականի նոյեմբերին:

Տեղի ունեցածից որոշ ժամանակ անց «Interfax» լրատվական գործակալությունը, հղում անելով «Associated Press»-ին, հաղորդել է, որ, ըստ ոստիկանության աշխատակից Էս Բագխելի, Գանդիի դիափոշու սափորը սկզբունքորեն չէին կարող գողանալ, որովհետև այն այնտեղ երբևէ չի պահվել:

Բեռնում.....