
«Դատախազության գնահատմամբ կայացվել է անհիմն և ապօրինի որոշում, ներկայումս դրա դեմ վերաքննիչ բողոք է նախապատրաստվում»,- NewArmenia.am-ի հարցին ի պատասխան ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Նշենք, որ օրերս Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը կարճել է դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործը՝ հանցակազմի բացակայության հիմքով ։
Վերջինս Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատած դատավորներից է: Դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները 2019-ի հուլիսի 29-ից կասեցվել էին։ Նրան մեղադրանք է առաջադրվել, որ նա, զբաղեցնելով ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Սերգո Փանոսյանի բողոքի և ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության Երևանի բաժնի պետի միջնորդության վերաբերյալ իր վարույթում քննված դատական գործերով, անձնական դրդումներով, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի օժանդակությամբ, կատարել է պաշտոնեական կեղծիք։
Մարինե Խառատյան