16.1 C
Yerevan
31 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 30.05.2023
Գլխավոր » ՏԿԵ նախարարի տեղակալները ԵՄ պատվիրակության հետ քննարկել են էներգետիկ և տրանսպորտի ոլորտներում համագործակցության հարցեր
Տնտեսություն և Բիզնես

ՏԿԵ նախարարի տեղակալները ԵՄ պատվիրակության հետ քննարկել են էներգետիկ և տրանսպորտի ոլորտներում համագործակցության հարցեր

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Հակոբ Վարդանյանը և Բագրատ Բադալյանն այսօր հանդիպել են Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը:

Փոխնախարարները Վասիլիս Մարագոսի հետ քննարկել են իրենց համակարգման ոլորտում գտնվող ԵՄ-Հայաստան ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև հետագա համագործակցության հնարավորությունները:

Վասիլիս Մարագոսը ներկայացրել է ԵՄ-ի աջակցության ծրագրերը, հետաքրքվել մի շարք ծրագրերի ընթացքով և իրականացման եղանակներով:«ԵՄ-ն Հայաստանի խոշորագույն ֆինանսական աջակիցն ու երկրում բարեփոխումների առանցքային գործընկերն է և պատրաստ է աջակցել Հայաստանում ժողովրդավարական կառավարման բարեփոխումներին»,-ասել է Վասիլիս Մարագոսը:

Հանդիպմանը փոխնախարարների և ԵՄ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին, Տրանշ 4 (Սիսիան-Քաջարան ճանապարհահատված) նոր կառուցվելիք շուրջ 60կմ երկարությամբ ճանապարհահատվածում առկա Բարգուշատի թունելի կառուցման ֆինանսավորման վերաբերյալ ԵՄ-ի կողմից կատարված առաջարկության մանրամասներին վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի էներգետիկ համակարգի զարգացման ծրագրերին և այս ոլորտում աջակցության հնարավորություններին:

Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավարը նախարարի տեղակալներին հրավիրել է մասնակցելու նոյեմբերին Վիլնյուսում (Լիտվա) կայանալիք Արևելյան գործընկերության տրանսպորտային համաժողովին:

Բեռնում.....